|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է, որ իրեն Նոբելյան մրցանակ չեն տալիս. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նրա պնդմամբ` ինքը կարող էր Նոբելյան մրցանակ ստանալ իր մի շարք ձեռքբերումների համար, «եթե անաչառ որոշում կայացվեր»:
Թրամփը նաև հիշեցրել է 2009 թվականին Բարաք Օբամային Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու հանգամանքը` ընդգծելով, որ Օբաման այդ մրցանակը ստացել է ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո:
«Նույնիսկ Օբաման ինքը չէր հասկանում` ինչի համար է ստացել այդ մրցանակը, և գիտեք՝ ինչ, դա միակ բանն է, որում ես նրա հետ լիովին համամիտ եմ»,- կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահը: