Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ամերիկյան «ABC News» հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու իր քաղաքականությունը, ապա դա անխուափելի հետեւանքներ կունենա իր համար: Նա ասել է, որ Իրանի հետ միայն հարգալից վերաբերմունքը կարող է արդյունք ունենալ:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները՝ նշելով, որ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներն ուղղակիորեն հարվածում են Իրանի շարքային քաղաքացիներին:
«Եթե Թրամփը նպատակ ունի Իրանի շարքային քաղաքացիների վրա ճնշում գործադրել, ապա հասնում է իր նպատակին: Բայց ոչ մի կերպ չի կարող իր քաղաքական նպատաներն իրագործել՝ իրանցիների վրա ճնշում բանեցնելով»,- ասել է նա՝ հավելելով, որ դա անխուսափելի հետեւանքներ կունենա ԱՄՆ-ի համար:
«Մեր տեսանկյունից ոչ ոք չի կարող հաղթել նման պատերազմում: Այդ պատեարզմում կպարտվեն բոլորը, միայն թե մեկ կողմի կորուստները կլինեն ավելի շատ, քան մյուս կողմի կորուստները»,- նշել է Զարիֆը:
Նա մերժել է Թրամփի՝ բանակցության առաջարկը՝ նշելով, որ դա մեծ հավանականությամբ տեղի չի ունենա, քանի որ նման պայմաններում բանակցությունները կնշանակեն Իրանի դեմ գործադրվող առավելագույն ճնշումների շարունակականություն:
Իրանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Իրանի դեմ ճնշումը կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում արդյունք չի ունենա. «Իրանի պարագայում դա չի գործի: Նման գործելաոճը, կարճաժամկետ հեռանկարում, որոշ երկրների պարագայում միգուցե որոշակի արդյունք ունենա: Բայց, Իրանի դոպքում, կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում արդյունք չի ունենա»,- ասել է նա՝ հավելելով. «Ես արդեն ասել եմ, Իրանի պարագայում սպառնալիքը չի գործի: Երբեք մի սպառնացեք որեւէ իրանցու: Օգտվեք հարգանքից, գուցե արդյունք ստանաք»: