կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-28 13:09
Իրավական

Ժողովուրդը դեմ է, սա հիմք է` օրենքը հակասահմանադրական ճանաչելու համար

Ժողովուրդը դեմ է, սա հիմք է` օրենքը հակասահմանադրական ճանաչելու համար

Կուտակային կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ բնակչության 93 տոկոսը իրազեկված է, իսկ 87 տոկոսը դեմ է դրան: Այս մասին ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ նիստի ժամանակ ասաց դիմող կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

 

Հղում անելով սոցիոլոգիական հետազոտություններին` նա հայտնեց, որ դեմ լինելու պատճառները հետևյալն են` վճարված գումարները հետ ստանալու երաշխիք չկա, չեն վստահում կառավարությանը, բավական մեծ գումար է համարվում 5 տոկոս վճարը, դեմ են համակարգի պարտադիր լինելուն և չեն վստահում այս համակարգի արդյունավետությանը:

 

Ա. Զեյնալյանը նշեց, որ սրանք այն տվյալներն են, որոնց ծանոթ է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով վերջերս իր խոսքում նշել էր, որ բնակչության 80 տոկոսը դեմ է համակարգի ներդրմանը:

 

Իրավապաշտպանը նշեց նաև, որ համակարգի հակասահմանադրական լինելու վերաբերյալ դիրքորոշում են հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատը, ՀՀ նախագահի աշխատակազմին կից Հանրային խորհուրդը:

 

Այսպիսով` համակարգին դեմ լինելու` ժողովրդի դիրքորոշումը առանձին և կարևոր հիմք է` օրենքի համապատասխան դրույթները հակասահմանադրական ճանաչելու համար:

 

Ներկայումս դատավարությունը հարց-պատասխանի փուլում է: Պատասխանող կողմը պատասխանում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հարցերին