կարևոր
3187 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-18 22:26
Հասարակություն

Ադրբեջանն ինչո՞ւ պետք է գնա բանակցությունների, երբ ամեն օր իր ուզածը ստանում է. Բագրատ Սրբազան

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ  բանակցություններ գոյություն չունեն, որի մասին մենք անընդհատ շեշտել ենք: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է Բագրատ Սրբազանը:

«Չունենք իրական բանակցություներ, իրական խոսակցություն գոյություն չունի եւ հետեւաբար ադրբեջանցիները լրիվ իրավունք ունեն իրենց վերագրելու պատերազմի լեգիտիմությունը, ինչի մասին մենք անընդհատ խոսում ենք: Հայաստանի ԱԳՆ-ն կհայտարարի, թե չի հայտարարի, կամ Ադրբեջանի ԱԳՆ-ն, իրականությունն այն է, որ բանակցություններ որպես այդպիսին գոյություն չունեն կամ ինչ-որ հարցերի վերաբերյալ միջնորդավորված տարբերակով: Լավ, հիմա եթե վերադարձան, ասեցին Ջերմուկում էս հատվածները մեզ դուր է գալիս, ինչ են ասելու, ոչ բանակցություն կա, ոչ կանոնակարգ կա, ոչ  մի բան: Գնացին ԱՄՆ-ում արտգործնաարարներով հանդիպում անցկացրին, հիմա հարց է առաջանում չէ, ի՞նչ են քննարկել, որ հիմա մեկն ասում է դու ես մերժել բանակցությունը, մյուսն ասում է դու»,-ասել է նա:

Անդրադառնալով նրան, որ պետքարտուղարությունը ծանր զիջումների մասին է խոսել, Սրբազանն ասաց, որ Ադրբեջանի կողմից զիջումների մասին չի խոսվում, զիջումները  միան Հայաստանի կողմից են:

«Այս ամբողջը միտված է ոչ Հայաստանի, ոչ հայ ժողովրդի շահին, այս ամբողջը միտված է աշխարհաքաղաքական լուծումներին, թե ինչ է դրված սեղանի վրա: Շատ մեծ ծավալով այստեղ բախվում են մեծ ուժերի շահերը: Խնդիր կա չէ, Զանգեզուրի միջանցքի մասին են խոսում, հիմա լուծումները ում ձեռքում են, Հայաստանի, ոչ՚: Եթե Հայաստանը չի կարողանում բանակցության խնդիր լուծել, ի՞նչ խնդիր պետք է լուծի ուրիշ հարցերում»:

Ավելին՝ տեսանյութում: