Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի համար առաջնայինն Արցախի կարգավիճակն է և անվտանգությունը: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե ի՞նչ նկատի ունեն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու սկզբունքներ ասելով` Մնացականյանը պատասխանեց, որ իրենք միշտ ասել են, որ սա անհրաժեշտություն է, և որևէ նորություն չկա այդ առումով: «Եթե ուշադիր հետևեք, թե քանի անգամ է նման բան ասվել, ապա կտեսնեք, որ սա առաջին անգամ չէ: Նման բաներ էլի եղել են, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից էլ նման դիրքորոշում եղել է, որպեսզի ինքն էլ նպաստի խաղաղության գործընթացին: Մյուս կողմից` մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց դա չի նշանակում, որ մեր վճռականությունը պետք է հարցականի տակ դրվի: Խաղաղությանն այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է: Ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն, կան տարբեր գործառույթներ, բայց չեմ կարող ասել, որ ունենք հստակ ձևավորված բանաձևեր, թե ինչպես պետք է իրականացնենք դա»,- ասաց արտգործնախարարը:
Հարցին, թե ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով` հունիսին հնարավոր է Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի կնքում, և Հայաստանը զիջումների կգնա, արդյո՞ք կա նման բան, Մնացականյանը պատասխանեց, որ չի մեկնաբանի Տարասովի խոսքերը: «Եթե լիներ նման բան, դուք կիմանայիք: Մենք ամեն ինչ բաց և թափանցիկ ենք անում, չկա որևէ բան, որ արվի և հասարակությանը տեղյակ չպահվի»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ բանակցությունները գնում են փակուղի, Մնացականյանն արձագանքեց, որ համաձայն չէ նման կարծիքի հետ: