Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանը մշտապես ունեցել է այն դիրքոշորումը, որ հակամարտության հանգուցալուծումը պետք է խաղաղ լինի. խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը` անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը կարելի է վերաձևակերպել որպես «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»:
«Երբեք պատերազմ չենք ուզեցել ու չենք ուզում, ու մեր դիրքորոշումներն ու հայտարարությունները մշտապես եղել են միտված խաղաղությանը»,- հավելեց նա:
Նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանն անդրադարձավ նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ խաղաղության կոնցեպտը մշտապես եղել է մեր ռազմական դոկտրինը: «Այսօր մենք լրացուցիչ որևէ ռազմական խնդիր լուծելու հարց չունենք, արժանապատիվ խաղաղության հասնելու խնդիր ունենք։ Եթե պարոն Տոնոյանն արել է այնպիսի հայտարարություն, որը գուցե չի ընկալվում հիմա, վստահաբար կարող եմ ասել, որ մեր բանակի ստեղծման պահից սկսած՝ մենք լուծել ենք խաղաղության խնդիր։ Ու մեր խնդիրն այսօր վերջնական արժանապատիվ խաղաղության հասնելու գործընթացը մոտեցնելն է այն իրողություններին, որոնց բանակցային գործընթացներում պետք է կարողանանք հասնել»,- ասաց նա: