կարևոր
3643 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-19 12:49
Աշխարհ

Ամբողջ աշխարհում ավիաընկերությունների աշխատանքի համատարած խափանումներ են

Ամբողջ աշխարհում ավիաընկերությունների աշխատանքի համատարած խափանումներ են

ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ավստրալիայի և այլ երկրների ավիաընկերությունների աշխատանքում գլոբալ խափանումներ են տեղի ունեցել, ինչը կարող է պայմանավորված լինել Windows օպերացիոն համակարգի անսարքությամբ ամբողջ աշխարհի օգտատերերի համար, ըստ tert.am-ի՝ հայտնում են Reuters-ը, Forbes-ը, The Economic Times-ը և CNN-ը:

Մասնավորապես, ամերիկյան խոշորագույն ավիաընկերությունները՝ American Airlines-ը, United Airlines-ը, Delta Airlines-ը և Frontier Airlines-ն արդեն հայտարարել են խափանման պատճառով թռիչքների դադարեցման մասին։

Թուրքիայի խոշորագույն ավիաընկերությունը՝ Turkish Airlines-ը, նույնպես հայտնել է գլոբալ խափանման մասին, որը խնդիրներ է առաջացրել տոմսերի ամրագրման և գրանցման հետ կապված:

Նույն իրավիճակն է Հնդկաստանի օդանավակայաններում:

Նշվում է, որ Իսպանիայի բոլոր օդանավակայաններում տեղի է ունեցել «համակարգչային համակարգերի հետ կապված միջադեպ»:

Մեծ Բրիտանիայի մի քանի օդանավակայաններ նույնպես ստիպված են եղել դադարեցնել թռիչքները։

Ինչպես հայտնում է CNN-ը, թռիչքների չեղարկման ու ուշացումների պատճառը Microsoft Azure ամպային պահեստավորման հարթակի անսարքությունն է։

Նշվում է, որ խափանում են առաջացել նաև բանկերի և հեռուստաալիքների աշխատանքում: