կարևոր
1264 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-27 21:40
Հասարակություն

«Հոմպլեքս» մոլի, նաև այսօրվա հոսանքազրկումները ՀԷՑ-ի իրավասության դաշտից դուրս են. հայտարարություն

«Հոմպլեքս» մոլի, նաև այսօրվա հոսանքազրկումները ՀԷՑ-ի իրավասության դաշտից դուրս են. հայտարարություն

Հունիսի 25-ին «Հոմպլեքս» մոլի պաշտոնական բացման ընթացքում գրանցված էլեկտրամատակարարման ընդհատումը ՀԷՑ-ի էլեկտրատնտեսության սպասարկման տիրույթից դուրս էր: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԷՑ–ը։

«Հոմպլեքս»-ը սնուցումն ապահովվում է երկու ուղղություններից, որոնցից ոչ մեկը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը չի պատկանում. մեկը պատկանում է «Կարիտաս» ընկերությանը, մյուսը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին: Չնայած նրան, որ Ընկերությունը վթարի վերացման որևէ պարտավորություն չուներ, հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ վթարի ընթացքում Ընկերությունը գործի է դրել նորոգող 4 բրիգադների, որոնք վերացրել են վթարը:

Այսօր՝ ժամը 13:54-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ ևս հոսանքազրկում է տեղի ունեցել, որի հետևանքով հոսանքազրկվել է Երևանի մոտ 40 տոկոսը, ինչպես նաև Աշտարակ քաղաքի մի հատված: Հոսանքազրկման պատճառ է հանդիսացել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան – 2» 220 կՎ ենթակայանում գրանցված վթարը: Այս դեպքը նույնպես դուրս է ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից: