Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Չարենցավանի մի մասը շաբաթ օրը հոսանքազրկված է եղել: Ընդ որում, էլեկտրաէներգիան անջատել են առանց նախազգուշացման: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անբարեխիղճ գործունեության հետևանքով քաղաքի թիվ 2 դպրոցում նախատեսված միջոցառումը դպրոցի տնօրենը ստիպվւսծ հետաձգել է: Նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանն, իհարկե, ոչինչ չի արել՝ հավանաբար մխիթարվելով իրողությամբ, որ մարզերում առանց զգուշացման հոսանքազրկումները բավական տարածված երևույթ են: Բայց երբ իրավիճակը դիտարկում ենք ՀԷՑ–ի ախորժակի ֆոնին, տխուր պատկեր է ստացվում:
Պատկերացնո՞ւմ եք՝ՀԵՑ-ը տարեկան միլիոնավոր և միլիարդավոր դրամներ է վատնում թանկարժեք ավտոմեքենաների, ինչ-որ տներ վարձակալելու վրա, իսկ բաշխիչ ցանցի համակարգի բարելավման և անխափան աշխատանքն ապահովելու համար գումար չունի: Իսկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը պարտավոր է հետևել իր կողմից լիցենզավորված ընկերության գործունեությանը, դարձել է միայն սակագին բարձրացնող կառույց: Իսկ ՀԷՑ-ը շարունակում է լկտիանալ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։