Փոխարժեքներ
17 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Տեղի է ունեցել քննարկում՝ «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» խորագրով։ Մասնակցել են եկեղեցու և իրավաբանական համայնքի ներկայացուցիչներ։
«Թուրքիայում և Ադրբեջանում, ավելի կոնկրետ Թուրքիայում, տարբեր հայեցակարգերում, տարբեր ծրագրերում, տարբեր դոկտրիններում, որոնք վերաբերում են այդ պետության անվտանգային քաղաքականությանը, հստակ նշված է Հայ Առաքելական Եկեղեցին որպես Թուրքիայի պետական թիրախ, և նշված է թե ինչո՞ւ է հատկապես թիրախ, հետևյալ չորս հանգամանքների համար: Առաջինը իր ազգապահ գործառույթի պատճառով, երկրորդ ինքնուտենաստեղծ գործառույթի պատճառով, երրորդ իր ցանցային նկարագրի պատճառով աշխարհասփյուռ, և չորրորդ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում իր ակտիվության պատճառով, այսինքն այս չորս կետերը նշված են թուրքական տարատեսակ ծրագրերում, հայեցակարգերում և սրա դեմ իրականացվել ու իրականացվում է պետական քաղաքականություն։ Եվ այս ամենի համար, պայքարելու համար, որպես մեթոդ նշվում է եկեղեցու թիրախավորումը հեղինակազրկման միջոցով, այսինքն ինչպես պայքարել եկեղեցու դեմ, հեղինակազրկել, առաջացնել տարատեսակ խմբավորումներ, հակադիր աթոռներ, կոնֆլիկտներ, սկանդալներ և այլն, այս նույն ոճը գործում է նաև հայկական սփյուռքի նկատմամբ և մենք տեսնում ենք, որ այսօր էլ սփյուռքում ի հայտ են եկել իրար հակադիր խմբավորումներ, այս ամենը հստակ նշված է որպես թուրքական նպատակ, և քանի որ մենք նաև պետք է պատմությանը անընդհատ հղում տանք տեսնելու այս ամբողջի հիմքերը, ավանդական ընկալումները, ապա պետք է ասեմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին, այդ թվում և Կոստանդնուպոլսի հայոց աթոռը, միշտ եղել է թուրքական պետության թիրախում, և զարմանալի զուգադիպությամբ թուրք սուլթանները կարող էին պահանջել պատրիարքի հրաժարական։ Այն ժամանակ Facebook չկար, սուլթանները ստատուսներ չէին գրում, բայց տրամաբանությունը սուլթանների քայլերի ու հայտարարության լիովին համապատասխանում էր»- այս մասին քննարկամն ընթացքում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։