կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-17 20:19
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը այսօր ձեռնտու է միայն Ադրբեջանին և Թուրքիային․ Արծվիկ Մինասյան

Նիկոլը և նրա ոհմակը ոչ միայն տվեցին Արցախը, ոչ միայն զիջեցին մեր հայրենի հողերը, ոչ միայն զոհաբերեցին 5 հազարից ավելի հայորդիների, տասնյակ հազարից ավելի հաշմանդամների, հարյուր հազարավոր տնավեր ու հայրենիքը կորցրած մարդկանց, այսօր արդեն նաև Սյունիքի սահմանային դիրքերն են հանձնում, նա իրավունք չունի՛ որպես ՀՀ ղեկավար հանդես գալու՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը «Արժանապատվության երթի» ժամանակ, որը սկիզբ է առել Թումոյի այգու մոտից։  

«Նա դավաճան է, նա դավաճանել է բոլորին՝ Հայաստանից մինչև Սփյուռք, Արցախից մինչև Ջավախք, դավաճանել է մեր նախնիներին, բոլոր նահատակ հայ զինվորներին, նա իրավունք չունի, որովհետև Նիկոլ Փաշինյանը այսօր ձեռնտու է միայն Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններին, նա իրավունք չունի այլևս ներկայացնելու մեր ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Դա է պատճառը, նշեց նա, որ իրենք ասում են՝ մինչև Նոր տարի Նիկոլ Փաշինյանը պետք է դուրս շպրտվի ՀՀ վարչապետի պաշտոնից։

«Նա պետք է դուրս շպրտվի, նա իրավունք չունի Նոր տարուն դիմելու ՀՀ ժողովրդին, որովհետև ՀՀ վարչապետը տարեմուտին, դիմելով իր ժողովրդին, պետք է հույս, հավատ, սեր հաղորդի իր ժողովրդին․ Նիկոլ Փաշինյանը ջարդել, ավիրել, զիջել ու դավել է բոլորին, նա չի կարող 2021 թ-ը մտնել որպես ՀՀ վարչապետ, նա չի կարող և իրավունք չունի մեր ապագա, ներկա և անցյալ սերունդների երազանքը այսպես դավաճանելով փորձել հաջորդ տարի մուտք գործել»,-ասաց Մինասյանը։

ՀՅԴ ԳՄ անդամը փաստեց, որ Փաշինյանին մնացել են հաշված օրեր, Նիկոլ Փաշինյանը դուրս է շպրտվելու այդ պաշտոնից, երկրում հաստատվելու է ազգային իշխանություն։

«Մենք տեր ենք կանգնելու մեր զինվորներին, մեր զավակներին, մեր բանակին, որ այսօր հետևողականորեն Նիկոլ Փաշինյանը և իր ֆեյքային բանակը փորձում է ոչնչացնել, նսեմացնել․ հայ զինվորը հերոս է, հայ գեներալը հերոս է, հայ մարդը հերոս է, իսկ այ դո՛ւք, տականքնե՛ր, որ հայրենիքը զոհաբերեցիք ձեր անպատասխանատու որոշումներով, դուք իրավունք չունեք այլևս Հայաստան ներկայացնելու»,-ասաց նա։

Նա կոչ արեց ժողովրդին ոտքի կանգնել, քանի որ Հայաստանը ղեկավարում է դավաճան իշխանություն։

Արծվիկ Մինասյանը նաև Սփյուռքին կոչ արեց ոտքի կանգնել, քանի որ նրանք դավաճանել են նաև իրենց։

«Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, որ հանձնի Հայաստանը թուրք-ադրբեջանական խուժանին»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

Ավելի վաղ հրապարակել էինք Արփինե Հովհաննիսյանի ելույթը։

Մանրամասն՝ տեսանյութում․