|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Նիկոլը, վստահ եմ, չի գիտակցում, որ Եկեղեցին 2018-ի ՀՀ իշխանությունը չէ, իսկ Վեհափառն էլ այդ իշխանության ղեկավարը չէ, որ կարողանա 2018-ի սցենարով պլանավորված «հեղափոխությամբ» 2026-ին ընտրվել իշխանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Իշխանության ներկայացուցիչները, քանի որ մշտապես կտրված են եղել Եկեղեցուց, պարզապես չեն պատկերացնում, որ այս դեպքում՝ «Մերժենք Վեհափառին» կարգախոսով «հեղափոխությունը» չի ստացվելու։ Եկեղեցին ունի հանրային լայն պաշտպանություն և հույս եմ հայտնում, որ այդպիսի պաշտպանությունը գործնականում կհաստատվի․․․
Իսկ այդ դեպքում նիկոլիզմն իսկապես կվերանա մեր հայրենիքից»։