կարևոր
808 դիտում, 1 օր առաջ - 2025-06-05 14:10
Հասարակություն

Ազգը շոկի է ենթարկվում Նիկոլի հերթական լկտիությունից, պետք է մեղքերի թողություն անի․ ակցիայի մասնակից

Մի խումբ քաղաքացիներ այսօր կառավարության դիմաց կրկին ակցիա են անում՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։

Նշենք, որ կառավարությունում այսօր նիստ է, որը վարում է  Նիկոլ Փաշինյանը։ Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Նիկոլ նեռապաշտ»։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ նաև պաստառ են բերել՝ վրան հայ եկեղեցու սրբերի լուսանկարները։

«Նրանք եկել են նզովելու Նիկոլ Փաշինյանին՝ հայ ազգը դավաճանելու, հայ ազգին կործանման տանելու, հայոց սրեբություններն անպատվեելու համար, նաև հայոց հիմնասյուններից մեկը՝ եկեղեցու դեմ կեղտոտ արշավ սկսկելու համար»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։