Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության շենքի առջև բողոքի ցույց են իրականացնում զոհված զինվորների մայրերը, որոնք բողոքում են կառավարության այն որոշման դեմ, ըստ որի՝ Մարտի 1-ի զոհերի հարազատների փոխհատուցում է տրվելու՝ 30 մլն դրամի չափով:
«Նրանք Օպերայից մինչև քաղաքապետարան պայքարում էին խանութները թալանելու, երկիրը աղավաղելու, աթոռակռվի համար: Իսկ հիմա իրենց մեղքերի թողությունը տալու համար նրանց (Մարտի 1-ի զոհերի հարազատներին) տվեցին 30 մլն, իսկ զոհված զինծառայողների ընտանիքին անտեսեցին, ասացին՝ գնացե՛ք: Առաջնահերթությունը պետք է տրվեր զոհվածի ընտանիքին: Մեզ տեսնող ծնողը ինչպե՞ս պետք է պայքարի հայրենիքի համար: Ի՞նչ սանդղակ եք կիրառում մեր նկատմամբ, հասանելի՞ չենք ձեզ համար: Այստեղ փողի խնդիրը չէ, այլ մեզ վիրավորելու»,- ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
«Հարցը գումարի չափը չէ, այլ զոհված ընտանիքին արժևորելն է: Մենք բարձրացել էինք վարչապետի մոտ, մեզ էլի պատասխան չէին տվել: Ասաց, որ իր օգնականը պետք է զբաղվի, օգնականն էլ խաղում է ժամանակի վրա: Էս արհամարհանքի՞ն պետք է արժանանան զոհվածների ընտանիքները, ի՞նչ հեղափոխություն է բա, եթե նախկինները չեն արել, իրե՞նք էլ չեն անելու»,- շարունակեց նա: