Փոխարժեքներ
16 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.33 |
EUR | ⚊ | € 432.69 |
RUB | ⚊ | ₽ 4.7766 |
GBP | ⚊ | £ 513.51 |
GEL | ⚊ | ₾ 141.02 |
«Հրապարակը» գրում է․ «Երեկ Հակակոռուպցիոն դատարանը հերթական «բռնել-բռնոցին» է իրականացրել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց 11 հոգու ձերբակալելու մասին։ «Հրապարակ»-ին Կոմիտեից ասացին, թե այդ անձինք ձերբակալվել են կաշառք տալու-ստանալու մեղադրանքով, բայց այլ մանրամասներ չհաղորդեցին։
Քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ Շենգավիթի թաղապետարանի ձերբակալված աշխատակիցները երեքն են, մեկը՝ ներկայիս աշխատակից, երկուսը՝ նախկին։ Մյուս ձերբակալվածները քաղաքացիներ են, որոնք կաշառք են տվել համայնքային աշխատողներին։ Ըստ տեղեկությունների՝ մեղադրվող աշխատակիցներն առեւտրի բաժնից են, բացի այս 3 անձից, սույն քրեական գործի շրջանակներում սպասվում են նաեւ նոր ձերբակալություններ։ Քաղաքապետարանում զուգահեռներ են տանում՝ ասելով, թե գործում է նույն սխեման, ինչ մյուս դեպքերում է գործել․ գումար են վերցնում քաղաքացիներից՝ այս կամ այն գործն անելու համար։ Նման սխեմա գործում է գրեթե բոլոր համակարգերում, սակայն կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հանրության առաջ «մասկի շոու» կազմակերպելու կարիք կա, եւ այդ օպերացիաներից մեկն էլ, ըստ էության, իրականացվել է Շենգավիթում։ Պետք չէ մոռանալ, որ ընտրությունների ենք գնում եւ առաջիկա մեկ տարվա ընթացքում նման տեսարանների դեռ շատ ենք ականատես լինելու՝ իշխանությունը պետք է ցույց տա, որ անհանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ։
Տեղեկացանք նաեւ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նրանց ձերբակալել է ոչ թե աշխատավայրից, այլ՝ տարբեր վայրերից, որտեղ նրանք գտնվել են, օպերացիան տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Նշենք, որ նախորդ ամիս այս նույն բաժնից եւս 2 անձ էր ձերբակալվել՝ կաշառք ստանալու համար։ Ինչպես իրավապահ համակարգից մեզ փոխանցեցին՝ սրանք տարբեր քրեական գործեր են։ Առաջին գործով դեռ կալանավորումներ կլինեն։ Տարվա սկզբից Հակակոռուպցիոն կոմիտեն դուրս չի գալիս Երեւանի քաղաքապետարանից՝ ձերբակալվում են է՛լ վարչության պետեր, է՛լ պետերի տեղակալներ, է՛լ շարքային աշխատողներ ու բաժինների աշխատողներ։ Ըստ համառ լուրերի՝ քրեական մեղադրանք կարող է առաջադրվել նաեւ քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ԱՆԻՖ-ի գործով»։