Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր տեղեկացանք, որ Նիկոլը հետ ա դառել Սյունիքի մարզից, դրա համար շնորհավորում ենք բոլորիդ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեցին Փաշինյանի ճանապարհը փակած քաղաքացիները՝ ուրախանալով Փաշինյանի որոշումից՝ չեղարկել նախապես պլանավորած այցերը Սյունիքի Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներ։
«Նիկոլ, հեռացիր»՝ վանկարկեցին սյունեցիները։
Նրանք նշեցին, որ դեռ գործ ունեն անելու, այնքան ժամանակ են փակ պահելու ճանապարհը, մինչև ազատ արձակեն Գորիսի քաղաքապետին, որին, նրանց խոսքով, առևանգել են և տարել Երևան՝ ձերբակալելու։
Նշենք, որ Սյունիքի դարպասների մոտ տեղի բնակիչները փակել էին Փաշինյանի ճանապարհը՝ հայտարարելով, որ դավաճանի մուտքը իրենց մարզ արգելելու են։ Մարզ այցելած՝ Նիկոլ Փաշինյանը չեղարկել էր իր այցը Գորիս, Կապան և Մեղրի՝ ասելով, որ սադրանքների չի տրվելու․ «Մեղրին էլ, Կապանն էլ, Գորիսն էլ իրենց տեղում են։ Այսօր մենք հանդիպեցինք սյունեցիների հետ, մեր խոնարհումը բերեցինք եւ խնկարկեցինք սյունեցի զինվորների գերեզմաններին, ու այս պրոցեսը կշարունակենք։ Ես ասեցի, որ գալիս եմ սյունեցիների աչքերին նայելու, ես նայեցի սյունեցիների աչքերին»։ Փաշինյանը, անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ, եղավ միայն Սառնակունք գյուղում, ապա Սիսիան քաղաքում։ Սիսիանի եկեղեցում քահանան ցուցադրաբար հրաժարվեց սեղմել նրա ձեռքը։
Մանրամասն՝ տեսանյութում․