Փոխարժեքներ
08 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Վատիկանում Սիքստինյան կապելլայի ծխնելույզից երկրորդ անգամ սև ծուխ է բարձրացել, ինչը նշանակում է, որ կոնկլավը կրկին չի կարողացել համաձայնության գալ և նոր Հռոմի պապ չի ընտրել, գրում է Bild-ը:
Մայիսի 7-ին Վատիկանի Սիքստինյան կապելլայում մեկնարկել է նոր Հռոմի Պապի ընտրության քվեարկությունը՝ կոնկլավը, որն ընթանում է փակ դռների հետևում խիստ գաղտնիության պայմաններում: Նույն օրը երեկոյան կոնկլավն արդեն քվեարկել է:
Քվեարկության ավարտի մասին կհայտարարվի կապելլայի ծխնելույզից բարձրացող ծխի միջոցով։ Եթե այն սև լինի, ուրեմն նոր պոնտիֆիկոսը դեռ չի ընտրվել, իսկ սպիտակ ծուխը կնշանակի, որ Պապն ընտրված է, այնուհետև կհնչեն զանգերը, իսկ մեկ ժամ անց նոր պապը կհայտնվի Սուրբ Պետրոսի հրապարակ նայող պատշգամբում:
Հռոմի պապին ընտրելու համար անհրաժեշտ է կարդինալների մեծամասնության երկու երրորդի ձայները, այս դեպքում՝ առնվազն 89-ի։ Կոնկլավին մասնակցում է 133 կարդինալ ամբողջ աշխարհից։