Փոխարժեքներ
04 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.41 |
EUR | ⚊ | € 441.28 |
RUB | ⚊ | ₽ 4.7127 |
GBP | ⚊ | £ 517.6 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը մայիսի 5-ի ցերեկը կնվազի եւս 2-4 աստիճանով, մայիսի 7-9-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Մարզերում մայիսի 5-6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-9-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ին, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է կարկուտ։ Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Երևանում մայիսի 5-6-ին ժամանակ առ ժամանակ, մայիսի 8-ի և 9-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 5-6-ին հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +14+18,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +13+16,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +17+21,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +13+18,
Լոռիում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +15+19,
Տավուշում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +17+21,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+15,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +17+22,
Արարատում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+24,
Արմավիրում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+23,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +15+19,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+24,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +22+25։
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +17+22: