կարևոր
592 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-01 18:48
Հասարակություն

Լո՞ւրջ, կարո՞ղ ա էդ ամենի հետ կապ ունեն «Թամիլյան վագրերը», «Հզբոլահը»․ Սուքիասյանը՝ թաղապետի հետ միջադեպի մասին

Ինչպես նշել ենք, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանինն ևս մեղադրանք է առաջադրվել։ Նրան այսօր հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Լրագրողների հետ զրույցում Մեսրոպ Մանուկյանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ 

Նշենք, որ Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։ Այս մասին հայտնում է ՔԿ-ն։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին ևս մեղադրանք առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով։ Նույն գործով մեղադրանք է ներկայացվել նաև Արթուր Չախոյանին։  

Քննչական կոմիտեի բակում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանւոկ Սուքիասյանը ևս միջադեպի հետ կապվախ իր գնահատաանը հնչեցրեց։
 

Մանրամասն՝ տեսանյութում։