Փոխարժեքներ
29 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 443.12 |
RUB | ⚊ | ₽ 4.7797 |
GBP | ⚊ | £ 521.16 |
GEL | ⚊ | ₾ 141.62 |
Ապրիլի 24-ին ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների եւ արխիվների ընկերակցության նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանի նախագահությամբ, բազմաթիվ երկրների մասնագետների մասնակցությամբ Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցի նիստերի սրահում տեղի ունեցավ ստեղծված նոր աշխահակարգին նվիրված միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստը: Նիստի սկզբին պրոֆեսոր Վիկտոր Իշչենկոն իր ելույթում անդրադարձավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, նշեց, որ աշխարհի շուրջ 30 երկրների խորհրդարաններ, այդ թվում` ՌԴ Պետական դուման, ճանաչել ու դատապարտել են այդ զարհուրելի ոճրագործությունը: Նա խորհրդաժողովի մասնակիցների և ռուս հասարակայնության անունից ցավակցություն հայտնեց հայկական պատվիրակությանը:
Այնուհետև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի պատվիրակությունը (Ա. Մելքոնյան, Կ. Խաչատրյան, Ռ. Կարապետյան) «Պրեզիդենտ» հյուրանոցի մեծ սրահում մասնակցեց Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովին: Ելույթ ունեցան մոսկվաբնակ հայ և ռուս պետական և հասարակական մի շարք գործիչներ: Աշոտ Մելքոնյանն իր ելույթում կարևորեց Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նշանակությունը, անդրադարձավ Հայրենական մեծ պատերազմին հայության ակտիվ մասնակցության հարցում ցեղասպանության հիշողությանը: