|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը նոյեմբերի 14-ին կայցելի Բաքու՝ աշխարհի հոգևոր առաջնորդների գագաթնաժողովի բացմանը մասնակցելու. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Այցի շրջանակում Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը կօծի նաև Բաքու քաղաքի ուղղափառ Մյուռոնակիր սուրբ կանանց տաճարը:
Բաքվում նոյեմբերի 14-15-ն անցկացվելու է աշխարհի կրոնական առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը՝ նվիրված Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի 70-ամյակին և ՈւՄՎ նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարման 40-ամյակին։
Միջոցառմանը հրավիրված են տարբեր ավանդական կրոնների մոտ 200 հոգևոր առաջնորդներ աշխարհի մի շարք երկրներից։ Գագաթնաժողովի կազմակերպիչներն են Կովկասի մուսուլմանների վարչությունը և Ադրբեջանի իշխանությունները։