|
Փոխարժեքներ
24 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության անունից Գարիկ Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել․
«Հայտնում եմ հանրությանը, որ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորի հայր, իմ պաշտպանյալ Գարիկ Գալեյանն այս պահին գտնվում է ապօրինի տնային կալանքի տակ։
Առաջին ատյանի դատավճով (դատավոր՝ Մասիս Մելքոնյան) Գ. Գալեյանի նկատմամբ կիրառվել է ԵՐԵՔ ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ տնային կալանք, որի ժամկետն ավարտվել է այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 00:00-ին։ Երեկ վերաքննիչ դատարանում ընթացած դատալսումների ընթացքում Գ.Գալեյանի խափանման միջոցի հարցին առհասարակ անդրադարձ չի եղել։
Հետևաբար այլևս բացակայում է պաշտպանյալիս անազատության իրավական հիմքը, մինչդեռ նա շարունակում է մնալ տնային կալանքի տակ՝ հատուկ էլեկտրոնային միջոցի («բռասլետի») կիրառմամբ հսկողության ներքո»։