կարևոր
5332 դիտում, 2 ամիս առաջ - 2024-02-21 15:21
Իրավական

Գարիկ Գալեյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց

Գարիկ Գալեյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացվեց։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը նշել է, որ դատարանի որոշումն իրավաչափ չէ։

Նա նաև հայտնեց, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ թույլ տալ յուրաքանչյուր շաբաթը մեկ այցելել Եռաբլուր՝ որդու շիրիմին։