Փոխարժեքներ
16 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.68 |
EUR | ⚊ | € 443.11 |
RUB | ⚊ | ₽ 4.7597 |
GBP | ⚊ | £ 517.3 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
Արամ Ա Կաթողիկոսը ընդունել է Լիբանանի մշակույթի և երիտասարդության նախարարներին:
«Այսօր՝ Աւագ Երեքշաբթի, 15 Ապրիլ 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Անթիլիասի Մայրավանքի գրասենեակին մէջ ընդունեց Լիբանանի մշակոյթի նախարար դոկտոր Ղասսան Սալամէ եւ երիտասարդութեան ու մարմնակրթութեան նախարար դոկտոր Նորա Պայրագտարեան։
Հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր ակնարկ նետելու կառավարութեան աշխատանքներուն, յառաջիկայ ծրագիրներուն եւ ընդհանրապէս Լիբանանը դիմագրաւոր մարտահրաւէրներուն վրայ։
Հայրապետը ողջունեց նոր կառավարութեան կազմութեան սկզբնաւորութեան կատարուած աշխատանքային յայտարարութիւնը, ուր յստակօրէն պարզուած են առաջնահերթութեան կարգով կատարուելիք աշխատանքները։ Այս ծիրին մէջ Նորին Սրբութիւնը թելադրեց յատուկ կարեւորութիւն ընծայելու ընկերատնտեսական մարզին, որ անմիջականօրէն առնչուած է ժողովուրդի առօրեային»,- նշվում է հաղորդագրության մեջ։