Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Էմմա Պալյանի ամուսնու մեքենան Մարտուն Գրիգորյանի շտաբի մոտ հերթապահություն է իրականացնում։ MediaHub-ի ֆիքսած կադրում նրա ամուսնու՝ Ալբերտ Մարտիրոսյանի (Գյումրիում ավելի շատ Աբուլ անունով է հայտնի) մեքենան տևական ժամանակ կանգնած է Գրիգորյանի շտաբի մոտ։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացնում «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի շտաբներում և տանը։
Նշենք, որ վերջին օրերին Գյումրու ընտրություններին մասնակցող քաղաքական ֆավորիտ ուժերի առաջին համարների նկատմամբ քրեական հետապնդումներ են սկսվել, որոնք, ըստ ընդդիմության, քաղաքական ենթատեքստ ունեն և ոչ այլ ինչ են, քան ռեպրեսիաներ։
Բանն այն է, որ Գյումրիում Սարիկ Մինասյանի ընտրվելու շանսերը անգամ ՔՊ-ն ցածր է համարում։ Թերևս դա է պատճառը, որ ԱԺ ամբիոնից են իշխանական պատգամավորները խնդրում, հորդորում, որ իրենց Սարիկին գյումրեցին տա իր ձայնը։ Եվ քանի որ միայն դա բավարար չէ, ճնշումներ էլ են բանեցնում, և ըստ էության, բանագնացներ են ուղարկում, որ տեղում հսկեն իրավիճակը, և ՔՊ վարչության ղեկավարին ճիշտ զեկուցեն իրավիճակը։