Փոխարժեքներ
29 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Ըստ թերթի՝ «միջուկային ծրագիրը Թրամփի ցանկի ամենամեծ խնդիրներից մեկն է»: Հիշեցնենք՝ մարտի 7-ին Թրամփը նամակ էր հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ երկամսյա ժամկետ սահմանելով միջուկային նոր համաձայնագրի ստորագրման համար: Մեկ օր առաջ իսրայելական ավիացիան համատեղ մանեւր է իրականացրել ամերիկյան B52 ռմբակոծիչների հետ, որոնք ընդամենը երկու ինքնաթիռներից մեկն են, որոնք ունակ են ռումբեր նետել, որոնք անհրաժեշտ են իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու եւ դրանք ոչնչացնելու համար: Ուղերձը կարծես թե պարզ է. «հիբրիդային դիվանագիտության» միջոցով Իրանի հետ բանակցելու ԱՄՆ-ի անհաջող ջանքերը՝ սպառնալիքներն ու խոստումները, հասել են կրիտիկական կետի, եւ իրավիճակը հավասարակշռվում է իրանական միջուկային օբյեկտներին ռազմական հարվածի եզրին:
Սակայն գործողությունների այս տարբերակը Թրամփին անխուսափելիորեն տանում է դեպի Պուտինի հետ հարաբերությունների բարդացման, որը համարվում է Թեհրանի դաշնակիցը: Առավել եւս, որ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են այդ խնդիրը, եւ սկսել է թվալ, որ Մերձավոր Արեւելքը կարող է դառնալ «պոտենցիալ համագործակցւոթայն գոտի՝ ապագա հակամարտությունները կանխելու համար»: Մոսկվան առաջարկել է իր միջնորդությունը Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Այս առումով մենք նշում ենք իրավիճակի կարեւոր նրբությունները: Բանն այն է, որ Վաշինգտոնը, հայտարարելով Եմենի հուսիտներին ավիահարվածներ հասցնելու մասին, հայտարարել՝ հարձակումն իրականացվում է «ծովային նավարկության եւ ԱՄՆ ազգային անվտանգության պաշտպանության նպատկով»: Պատահական չէ, որ նախօրեին ԱՄՆ պաշտոնյաներն առաջին անգամ սկսեցին խոսել ԱՄՆ տնտեսական վնասի մասին, որը պատճառվել էր Սուեզի ջրանցքով ամերիկյան բեռնատար նավերի անցումից խուսափելու պատճառով: Վաշինգտոնը պայքարում է միայն աշխարհում ջրային ուղիների անվտանգության համար: Բայց Իսրայելը փորձեց բոլոր նետերը շրջել Իրանի ուղղությամբ՝ հայտարարելով՝ «ԱՄՆ - ի անուղղակի հարվածներն Իրանին նման են առանց փամփուշտների ատրճանակի» , եւ որ «վերջնագրերը պետք է ուղարկվեն ոչ թե հուսիտներին, այլ Թեհրանին»:
Պուտինը զսպում է Իրանին հարվածելու Թրամփի մտադրությունները եւ ձգտում է լրջորեն ազդել իրադարձությունների զարգացման վրա։ Նա հասկացնում է՝ Իրանը մանրադրամ չի լինի ԱՄՆ - ի հետ «դիվանագիտական խաղում» եւ ոչնչացնում է Թեհրանում առկա հակառուսական կարծրատիպերը՝ ցուցադրելով Իրանի ինքնուրույն նշանակությունը ռուսական արտաքին քաղաքականության մեջ.իրանական տարածքով հնարավոր է լրացուցիչ ելք դեպի միջազգային շուկաներ. խոսքը ածխաջրածինների տարանցման եւ արտահանման մասին է։ Մեկ անգամ հայտնվելով մի իրավիճակում, երբ փակվել են մատակարարումների բոլոր հիմնական երթուղիները, Ռուսաստանն այլեւս չի հրաժարվի այլընտրանքային տարբերակներից։
Այլ բան է, եթե ԱՄՆ-ն ու Արեւմուտքն Իրանում իշխանափոխության կամ քաղաքացիական պատերազմի ուղղություն վերցնեն, ինչպես դա արվեց Սիրիայում։ Այս ֆոնին Ռուսաստանը պետք է ուշադիր հետեւի Իրանի ներքաղաքական իրավիճակի զարգացմանը «շահագրգիռ դիտորդի» դիրքերից: Առավել եւս, որ ԱՄՆ-ում եւ Արեւմուտքում բացահյտ քննարկվում է Իրանում ռեժիմի փոփոխության հարցը եւ դիտարկվում են տարբեր սցենարներ։
Դրանցից մեկը երկրի նոր հոգեւոր առաջնորդի՝ Ալի Խամենեիի երկրորդ որդու՝ Մոջթաբի հայտնվելն է, որի հետ ոմանք կապում են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի քաղաքականության ուղղությամբ մի շարք բարեփոխումներ անցկացնելու ծրագրերը։
Մյուսը՝ խզումը կարող է տեղի ունենալ չափավորների եւ Ռուսաստանի հետ Իրանի հարաբերւթյունների հարցում կոշտ գծի կողմնակիցների միջեւ։ Առայժմ մի բան պարզ է. ԱՄՆ-ի ներքաշումը Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմի մեջ կվարկաբեկի Թրամփին որպես խաղաղարար եւ նեղացնելու է ԱՄՆ-ում հակագլոբալիստական զտումներ իրականացնելու նրա հնարավորությունները: Բայց իրանական ռուլետկայի խաղը շարունակվում է:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի