կարևոր
1081 դիտում, 10 ժամ առաջ - 2025-03-25 18:17
Հասարակություն

Սիրելի՛ գյումրեցիներ, դուք ընտրելու եք նիկոլիզմի և ինքնիշխան Հայաստանի միջև. Կյուրեղյան

Ստորև ներկայացնում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը։

Հարգելի գյումրեցիներ, Ձեզ եմ դիմում որպես վանաձորցի պատգամավոր, ով բազմիցսխոսել է օրվա իշխանությունների բազմաթիվ օրենսդրական և սահմանադրական խախտումների վերաբերյալ՝ Վանաձորի ՏԻՄ ընտրությունների համատեքստում:

Դուք շատ լավ գիտեք, որ վանաձորցին դեռևս 2021թ-ն արդեն կտրուկ մերժեց ՔՊ-ինՏԻՄ ընտրություններում, ընդդիմադիր ուժը ստացավ 17 մանդատ, իսկ ՔՊ-ն՝ 8 մանդատ, կեսից էլ քիչ: Նշեմ, որ մնացած 8 մանդատներն էլ ստացան ընտրարշավի ժամանակ իրենց ընդիմադիր հայտարարած ուժեր, ասել է թե ՔՊ-ն ստացավ մոտ 25 % ձայն :

Մինչև օրս ՔՊ-ին չի հաջողվել մարսել այդ  պարտությունը: Իհարկե, լուսավոր Էդմոնը, 2.5 տարի տարբեր դատական հայցերովհանդես գալով, ամեն ինչ արեց, որավագանին մինչև օրս չի կայացրել համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով առաջին նիստը: Մինչև օրս ՔՊ-ն չունի պատասխան, թե ինչպես իրենժաղավրդավար հայտարարած քաղաքական ուժը թքեց տեղակա նժողովրդավարական սկզբունքների վրա, անտեսեց ընտրության արդյունքները և համայնքի ղեկավարի ԺՊ նշանակելուիրավունքը ժողովրդի փոխարեն տվեցվարչապետին:

Հիմա Ձեր հերթն է, սիրելի գյումրեցիներ: ՔՊ-ն նորից դիմել է իր գործընկեր  Լուսավորին: Լուսավոր Սարիկը հագել է ՔՊ-ի կոստյում, բայց փորձում է համոզել գյումրեցուն, թեինքը Նիկոլ չէ, թե ինքը նիկոլիզմի հետևորդչէ:

Սիրելի գյումրեցիներ, դուք կիրակի օրնընտրելու եք՝

• Հայաստան   ինքնիշխան երկի՞ ր, թե՞թուրքի հպատակ

• Թուրք ադրբեջանական տանդեմին ամեն օր մի նոր զիջում անող, օրեցօր աճողնրանց ախորժակը բավարարողնիկոլի՞զմ,թե՞ սեփական արժանապատվությունը գնահատող, ինքնիշխան երկրի համար պայքարող ուտեր կանգնող Հայաստան:

Սիրելի Գյումրեցի, վանաձորցին դեռ 2021թ-ին է մերժել ՔՊ-ին, Երևանցին 2023թ-ին է մերժելՔՊ-ին: Երևանում ըստ էության ՔՊ-ն ստացելէ 65-ից ընդամենը 24 մանդատ ՝ 33 % ձայն,ավելի կոնկրետ՝ երևանցի ընտրողների մոտ9%: Երևանի դեպքում էլ մի ուրիշ, իրենընդիմադիր հայտարարած ուժ կանգնեց ՔՊ-ի կողքին և օգնեց նրան օրենքի խախտումով քաղաքապետ ընտրել:

Սիրելի գյումրեցի, ես առավել քան համոզված եմ, որ քո արժանապատվությունը թույլ չի տա, որ ՔՊ-ն Գյումրիում հնարավորություն ստանա իշխանություն ձևավորելու, նույնիսկ իրեն սատարող այլ ուժերի հետ կոալիցիայով:

Սիրելի Գյումրեցի, նաև Փարաքարի  հարգելի ընտրող, ամբողջ հայ ժողովուրդը այսօր Ձեզ հետ միասին պայքարում է այս իշխանություններին իրշխանությունից հեռացնելու համար. գնդակը Ձեր դաշտում է. Դուք իրավունք չունեք ՔՊ-ին վերարտադրվելու որևէ շանս տալու և Դուք պետք է անպայմանորեն մասնակցեք  այս ընտրություններին, որպեսզի ՔՊ-ի կողմ ձայները շատ ցածր տոկոս արձանագրեն: Դուք պետք է օգտագործեք Ձեր հնարավորությունը՝ ընտրությամբ մերժելու թուրքին ամեն օր նոր զիջումներ անող իշխանություններին:

Վանաձորցին ու երևանցին մերժել են, հերթը Ձերն է :

Մե՛կ էլ, Մե՛կ էլ մի զա՛րկ տվեք, մի զա՛րկ տվեք նրա գահին, որ կործանվի նա հիմնովին:

Մանրամասն՝ տեսանյութում