կարևոր
1735 դիտում, 19 ժամ առաջ - 2025-03-02 15:20
Հասարակություն

Տվեցին Արցախը, կտան նաև ողջ Հայաստանը, ոտքի կանգնել է պետք սիրելի ժողովո՛ւրդ․ Արմենուհի Կյուրեղյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի խոսքը «Խորհրդարանական շաբաթ»-ում․
 

«Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացրեց նիկոլիզմի հիմնական թեզերը:

Թեզ համար 001

էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը: 
Սիրելի հայրենակիցներ, մեր Սահմանադրության հոդվածները կարելի է փոփոխել կամ ԱԺ ձայների 2/3-ով, կամ հանրաքվեով, և միայն 1,2,3 և 203 Հոդվածներն են, որոնք փոփոխման ենթակա չեն:

Փաստորեն, այս հոդվածներն են խանգարում իրենց: Իսկ ինչու՞: Որովհետև 1-ին հոդվածում հղում է կատարվում Հայաստանի Անկախության մասին հռչակագրին, նրանում ամրագրված համազգային նպատակներին: Իսկ Հռչակագրում ասվում է․ կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա, ինչպես նաև 11-րդ կետով. 
 

11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Ասել է թե հրաժարվում են Արցախից ու ցեղասպանության ճանաչումից : իսկ ինչու՞, որովհետև իրենք Ալիևից ու Էրդողանից նման հրահանգ են ստացել:

Նրանք բազմաթիվ անգամ են ասել, որ իրենք ուզում են պայմանագիր կնքել ոչ թե օրվա իշխանության, այլ Հայաստանի պետության հետ: Նրանք շատ լավ հասկանում են, որ հենց իշխանությունը փոխվի և իշխանության գան ազգային ուժեր, իսկ դա անպայմանորեն լինելու է և այն էլ մոտ ապագայում, իրենք կարող են կորցնել այն ամենը, ինչ ձեռք են բերել ապիկար իշխանությունների հետ պայմանավորվածությունների արդյունքում:

 

Թեզ համար 002

Նիկոլիզմը հայտարարում է, որ մի կողմից ժողովուրդը պետականակերտ ինստիտուտն է, իշխանության գերագույն կրողը, մյուս կողմից՝ ժողովուրդը պետության տարածքում ապրող քաղաքացիություն ունեցողն է: Հայաստանի ժողովրդի մաս են նաև այլ ազգերի ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ քաղաքացիները:

Առաջին հայացքից անմեղ թվացող պնդում, բայց իրականում արդեն թե ադրբեջանական կողմի, թե Հայաստանի օրվա իշխանություննեևրի կողմից բազմիցս հայտարարվել է 300.000 ադրբեջանցիների և նրանց սերունդների Հայաստան տեղափոխվելու մի կողմից պահանջի և մյուս կողմից այդ պահանջը կատարելու պատրաստակամության մասին:

Ասել է, թե մոտ ապագայում այդքան ադրբեջանցի կգան Հայաստան, կստանան քաղաքացիություն և կդառնան մեր պետության տերերը:

Ոտքի կանգնել է պետք, սիրելի ժողովուրդ:

Սրանք իրենց իշխանությունը պահելու համար տվեցին Արցախը, սկսել են կտոր-կտոր տալ Հայաստանը, կտան նաև ողջ Հայաստանը: Պետք է օր առաջ ազատվել սրանցից, եթե ուզում ենք Հայաստան երկիր ունենալ: Եվ մենք կազատվենք սրանցից:

Համոզված եղեք»: