|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը գրում է․
«Գյումրու գալիք ընտրությունների մասին և ոչ միայն:
2020թ. նոյեմբերի 10-ից, առավել ևս 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո ցանկացած մեկը, ով գնում է համագործակցության քպ-ի հետ, չի կարող այլևս խոսել հայրենասիրությունից. կարիերիստ է, անինքնասեր, բարոյական որակներից զուրկ…
Այսինքն, նման մարդը հանուն պաշտոնի, հանուն սեփական նյութական բարիքի պատրաստ է ամեն բան ուրանալ, ցանկացած նվաստացման գնալ: Անձն իր իրական դեմքը ցույց է տալիս ֆորսմաժորային իրավիճակում, ուստի կապ չունի, թե սովորական պայմաններում ինչպես է իրեն նախկինում դրսևորել:
Թշնամուն, հայրենիքը ուրացողին որպես վերադաս ընդունողը չի կարող արժանապատվորեն քաղաքը կառավարել:
Երբ գնաք ընտրությունների, մտածե՛ք, արժի, որ նման անՆամուս ու անԹասիբ կերպարը դառնա ձեզ ղեկավար»: