Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Փետրվարի 12-ին Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի ղեկավարիհետ: Կրեմլի պաշտոնական տեղեկատվության համաձայն` պետության ղեկավարը զրուցակցին հաջողություն է մաղթել երկրի նոր ղեկավարության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում` ի շահ սիրիացի ժողովրդի, որի հետ Ռուսաստանը պատմականորեն կապում է բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության հարաբերությունները: Տեղի ունեցած մտքերի հանգամանալից փոխանակման ընթացքում «ռուսական կողմից շեշտվել է սկզբունքային դիրքորոշումն` ի պաշտպանություն սիրիական պետության միասնության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության։ Այս կապակցությամբ նշվել է «երկրում իրադրության կայուն կարգավորման, առաջատար քաղաքկան ուժերի եւ ազգադավանական բնակչության խմբերի մասնակցությամբ միջսիրիական երկխոսության ակտիվացման նպատակով համալիր միջոցառումների իրականացման կարեւորությունը»: Ռուսական կողմը, ինչպես նախկինում, պատրաստ է աջակցել արաբական երկրում սոցիալ-տնտեսական իրավճակի բարելավմանը՝ ներառյալ դրա բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրումը:Քննարկվել են առեւտրատնտեսական, կրթական եւ այլ ոլորտներում գործնական փոխգործակցության մի շարք արդիական հարցեր, այդ թվում` հաշվի առնելով հունվարի վերջին Դամասկոսում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի եւ Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւի բանակցությոնները, որոնց այցը Դամասկոս դարձավ ռուս դիվանագետների առաջին պաշտոնական այցը Սիրիա` դեկտեմբերի սկզբին նախագահ Բաշար Ասադի կառավարության անկումից հետո:
Տարտուսում եւ Հմեյմիմում ռուսական օբյեկտների պահպանման հարցում առաջընթացի հասնել դեռ չի հաջողվել, սակայն քննարկումը կշարունակվի: Հիշեցնենք՝ Տարտուսի ռազմածովային բազան Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի կողմից օգտագործվող միակ նավահանգիստն է, իմնչդեռ Հմեյմիմ ավիաբազան կարեւոր դեր է խաղում Մոսկվայի Աֆրիկյան լոգիստիկայում: «Ռուսաստանը պատրաստ է օգնել Սիրիային տնտեսության վերականգնման հարցում, – հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, Միջազգային հարցերով ռուսական խորհրդի փոխնախագահ Վիտալի Նաումկինը,-մեզ կհաջողվի փոխզիջում գտնել», եւ նոր իշխանությունները կշահեն Մոսկվայի հետ կապերի պահպանումից, այդ թվում` հնարավոր ռազմական մատակարարումների շնորհիվ:
Որոշ դիտորդներ պնդում են՝ Սիրիայում ռուսական ռազմական ներկայությունից բացի, Դամասկոսում կայացած հանդիպմանը քննարկվել են նաեւ հնարավոր ռուսական ներդրումները եւ, չի բացառվում, Բաշար Ասադի եւ նրան հավատարիմ սպաների ճակատագիրը, նըդ որում՝ կողմերի առաջնահերթությունները տարբեր են: Մինչ ռուսական կողմը հիշեցնում է հետկոնֆլիկտային տարածաշրջանների վերականգնման իր ունեցած փորձի մասին` ազգային պետությունների ինքնիշխանության նկատմամբ անպայմանորեն հարգելով, Դամասկոսում ուշադրությունը կենտրոնացնում են նոր ղեկավարությանը հետաքրքրող անձանց հանձնման վրա, ինչպես նաեւ, ենթադրաբար, երկրից դուրս բերված ավուարների:
Չնայած ակտիվ դիվանագիտությանը եւ շռայլ կանխավճարներին (Փարիզում նույնիսկ հասցրել են համաժողով անցկացնել պաշտոնյաների մասնակցությամբ)՝ Սիրիան նախկինի պես վերականգնման համար գումարի պակաս է զգում՝ նախկին իշխանությունից ժառանգելով Ռուսաստանին 8 մլրդ դոլարի չափով պարտք, հունվարի 22-ին Financial Times-ին տված հարցազրույցում դժգոհել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Ալ-Շեյբանին, որը, ըստ որոշ աղբյուրների, պաշտոնապես հրավիրվել է Մոսկվա:
Հազիվ թե պարզ զուգադիպությամբ արդեն փետրվարի 14-ին SANA պետական լրատվական գործակալությունը հաղորդել է Դամասկոսի օդանավակայան սիրիական ֆունտով կանխիկ գումար հասցնելու մասին: Կարգավորիչը չի հստակեցրել առաքված միջոցների ծավալները, սակայն նշել է՝ դրանց քանակի մասին շրջանառվող տվյալները ճշգրիտ չեն։ Սոցցանցերի որոշ օգտատերերի չհաստատված տեղեկատվության համաձայն՝ Մոսկվան խոստացել է Դամասկոս հասցնել տոննաներով սիրիական արժույթ, որը տպագրվել է «Գոզնակա» ձեռնարկություններում դեռ 2012ին այն բանից հետո, երբ համապատասխան պատվերից հրաժարվել են Ավստրիայում:
Չնայած շարունակվող էքսցեսներին՝ այդ թվում՝ առեւանգումներին, հարձակումներին եւ արտադատական հաշվեհարդարներին արմատական խմբավորումների զինյալների կողմից, Սիրիայի դե ֆակտո իշխանություններն ամեն կերպ ցույց են տալիս չափավորություն եւ պատրաստակամություն առանձնանալու արմատականներից, որոնց հետ նույն աշ շարան գործ է ունեցել Իդլիբում գտնվելու ընթացքում: Թե ինչպես է դա համապատասխանում գործերի իրական վիճակին՝ առանձին հարց է։ Այսպիսով, հունվարի վերջին, տեղական կառույցների եւ միջազգային կազմակերպությունների կողմից գրեթե վեց տավա ճնշումներից հետո, ինքնալուծարման մասին հայտարարեց տեղական առավել օդիոզ ահաբեկչական խմբավորումներից մեկը՝ այսպես «Կրոնի պահապանները» (Հուրաս ադ-Դին)՝ ալ-քաիդա ահաբեկչական կազմակերպության սիրիական մասնաճյուղ։
Տեղացի հետազոտողներից մեկի՝ դոկտոր Ազզամ Ալ-Քասիրի խոսքով՝ այսօր իրավիճակը փոխվել է. «պահապաններն» այլեւս որեւէ նպատակի չեն ծառայում, եւ նրանց գոյությունն ավելի շուտ բեռ է դարձել գործող վարչակազմի համար, որը զբաղված է այնպիսի կարեւոր խնդիրների լուծմամբ, ինչպիսիք են արտաքին կողմերի հետ հաղորդակցությունն ու համակարգումը բարելավելը եւ Ասադի հեռանալուց հետո երկրում իրավիճակը վերահսկելու իր կարողության երաշխիքների ապահովումը: Ավելի վաղ «պահապանների» ներկայությունն անուղղակիորեն օգնել է Ռուսաստանում արգելված ՀԹՇ ահաբեկչական խմբավորմանը՝ արտաքին աշխարհի համար ստեղծելով մյուսներից պակաս արմատական կազմակերպության կերպար, որը հանդես է գալիս որպես ալ քաիդայի եւ «իսլամական պետության» տարածման դեմ երաշխավոր: Սակայն այսօր, փոփոխված պայմաններում, Ալ-Քասիրի կարծիքով, «այդ անհրաժեշտությունը վերացել է»։
Իհարկե, դա ամենեւին էլ պարտադիր չէ, որ նշանակում է խմբավորման գոյության դադարեցում որեւէ ձեւով, ինչպես նաեւ նրա ադեպտների հոսք դեպի ՀԹՇ-ի կողմնակիցների, «Սիրիայի ազգային բանակի» թուրքամետ պրոքսի եւ այլ նմանատիպ կազմակերպությունների շարքեր, որտեղ նրանք կարող են բազմաթիվ խնդիրներ ստեղծել։ Այսպես, Տարտուս ծովային բազայի շրջանում գտնվող ռազմական ոստիկանության աշխատակիցների տեղեկատվության համաձայն, որոնց վկայակոչում է ռազմական թղթակից Օլեգ Բլոխինը, «ՀԹՇ-ի ահաբեկիչները մշտական սադրանքներ են կազմակերպում ռուս զինծառայողների դեմ եւ խոչընդոտներ են ստեղծում Տարտուս եւ Հմեյմիմ բազաներից մեր տեխնիկայի եւ անձնակազմի բնականոն տարհանման համար։
Արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀԹՇ-ի կողմից արգելք է գործում Հմեյմիմից Տարտուս եւ հակառակ ուղղությամբ Ռուսաստանի ԶՈՒ շարասյուների տեղաշարժի վրա։ Բացի այդ, Տարտուս ծովային բազայի տարածքում սադրանքներ են եղել ՀԹՇի զինյալների կողմից ՝ փորձերով մոտենալ ռուսական բազայի տեղակայմանը ինչպես ցամաքից, այնպես էլ ծովից: Մեր նավերի անմիջական հարեւանությամբ շարժվում են զինյալների նավակները, որոնք լցված են իրենց անձնակազմով (զինյալների մոտ խորհրդային արտադրության ԶՈւ-23 զենիթահրթիռային կայանքները): Վերջապես, գիշերներից մեկը նշանավորվեց ՀԹՇ-ի զինյալների կողմից մեր նավերից մեկը ներթափանցելու փորձով: Տեանելի է՝ նոր իշխանությունները թույլ չեն տալիս բազաներին նորմալ աշխատել»։
Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման որոշումը կկայացնի Սիրիայի ժողովուրդը, փոքր-ինչ մշուշոտ հայտարարում է սիրիական ՛անցումային» դիվանագիտության ղեկավարը։ Կարելի է ենթադրել՝ «ժողովրդի» կարծիքն այլ կերպ կպարզվի երկրի ապագան եւ նոր Սահմանադրությունը որոշելու առաջարկվող համաժողովի ժամանակ, որին, սակայն, չեն հրավիրվելու ոչ Եփրատի շրջանի քրդական վարչակազմի ներկայացուցիչներ, ոչ էլ նախկին «Ասադի ռեժիմի» կողմնակիցները։Կազմակերպիչների խոսքով՝ սա կլինի «սիրիացիների առաջին իսկական ժողովը 75 տարվա ընթացքում», որը նվիրված կլինի սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ կառավարման հարցերին, որոնք հիմք կդնն ամուր ապագայի համար՝ հիմնված ազգային կոնսենսուսի, արդարության, բարեփոխումների եւ ներառականության վրա: Խորհրդաժողովի արդյունքներով նախատեսվում է անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարայի համար մշակել երկրի նոր Սահմանադրության բովանդակության վերաբերյալ պարտադիր բնույթ չունեցող առաջարկություններ:
«Մոսկվան քաղաքական ճկունություն է ցուցաբերում՝ ճանաչելով Դամասկոսի նոր իշխանությունը, որում ազդեցիկ դեր են պահպանում արմատական իսլամիստական կառույցներից եկածները, որոնք համարվում են ահաբեկչական», - նշում է քաղաքական մեկնաբան, արեւելագետ Ստանիսլավ Տարասովը: Միեւնույն ժամանակ, ներքին եւ արտաքին բնույթի շատ հանգամանքներ, որոնք առաջացել են ավելի քան 10 տարի տեւած զինված հակամարտությունից, հաստատ հեշտ կյանք չեն խոստանում նախանշված ռուս-սիրիական երկխոսությանը։
Անդրեյ Արեշեւ
Աղբյուրը՝ infoshos.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի