կարևոր
556 դիտում, 5 ժամ առաջ - 2025-02-26 16:35
Հասարակություն

Վեհափառ Հայրապետն իր օրհնանքն է հղում՝ հույսով, որ ՀՅԴ 35-րդ հավաքն իր ներդրումը կունենա մեր հայրենական կյանքում․ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

«Մեր պայքարի մեջից առաջին հերթին պետք է հանենք զիջում կոչված գաղափարը։ Եթե մենք այսօր զիջեցինք մեր պատմությունը, զրկվելու ենք վաղվա պատմությունից։ Եթե այսօր մենք զիջում ենք մեր պահանջատիրությունը, մենք վաղը հռչակվելու ենք որպես դարերի ընթացքում զրպարտող և ստախոս։ Մենք իրավունք չունենք մերինքնության, ազգային արժեքների հիմքերը զիջելու, նույնիսկ՝ մտածելու դրա մասին»,- ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովին հայտարարեց Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը․ «Շատ դեպքերում մեզ՝ հոգևորականներիս, քննադատում են քաղաքականությամբ զբաղվելու համար։ Քավ լիցի, դա քաղաքականություն չէ, որևիցե եկեղեցական կանոն չի զրկել հոգևորականին քաղաքացիական իրավունքից, նրա՝ քաղաքացիական դիրքորոշում ունենալու իրավունքից։ Մենք բոլորս՝ առանց քաղաքականության, ունենք քաղաքացիական դիրքորոշում հայտնելու իրավունք»մ- ասաց նա։