|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Ղազախստանի ներկայացուցչին, հայտնում են Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․
«Այս առաւօտ՝ Հինգշաբթի, 4 Սեպտեմբեր 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Ղազախիստանի պետութեան ներկայացուցիչը, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ։
Հանդիպման նպատակն էր Վեհափառ Հայրապետին փոխանցել անհրաժեշտ տեղեկութիւններ Ղազախիստան այցելելու եւ միջազգային միջ-կրօնական համագումարի մասնակցելու գծով:
Հանդիպման ներկայ էին նաեւ Արաբական Միացեալ Էմիրութիւններու, Քաթարի եւ Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ Արք. Սարգիսեան եւ Կաթողիկոսարանի միջ-կրօնական բաժանմունքի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան»: