կարևոր
934 դիտում, 9 ժամ առաջ - 2025-02-22 10:59
Քաղաքական

Տժժացեք, բայց նկարներ մի դրեք․ «Հրապարակ»

Տժժացեք, բայց նկարներ մի դրեք․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․

«Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ալբինա Ահարոնյանի վալենտինյան արկածներից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից խիստ հրահանգ է իջեցվել թաղապետերին՝ հնարավորինս մաքուր պահել ֆեյսբուքյան էջերը եւ նույնը հորդորել թաղապետարանի բոլոր աշխատակիցներին։

Օրերս մենք գրել էինք, որ ՔՊ-ական միջին կալիբրի այս չինովնիկն իր աշխատասենյակում Վալենտինի օր էր նշել՝ մոմերով, ծաղիկներով, փուչիկներով ու ֆուրշեթով, իսկ աշխատողներին էլ հրահանգել էր կարմիր գույնի զգեստներով ներկայանալ աշխատանքի` օրվան համահունչ։ Նա նույնպիսի հանդիսավորությամբ է նշում բոլոր տոները եւ դրանց կապակցությամբ ֆոտոսեսիաներ է անում ու տեղադրում սոցցանցերում: Հիմա, փաստորեն, Ավինյանն ասում է` շարունակեք աշխատավայրերում գինարբուքներ կազմակերպել, միայն թե այդ մասին հրապարակումներ մի արեք, որ լրագրողները չիմանան։ Ի դեպ, Ալբինա Ահարոնյանը «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի ընկերուհին է, որի շնորհիվ էլ, թերեւս, ընկերուհին այդքան ինքնավստահ է իրեն զգում»։