Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ: Մասնակցեք եւ հաղթեք: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գրառումը՝ ստորև.
«Սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարում է «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ։ Մրցույթի շրջանակում հարկավոր է ստեղծել․
1. «Այո»-ի լոգո
2. Բաների, սքրոլերի դիզայն
3. Ֆլայերների դիզայն
4. Facebook-ի համար նախատեսված cover նկար
5. Facebook-ի համար նախատեսված profile նկար
6. Facebook-ի համար նախատեսված շրջանակ
Առաջարկներ կարող ներկայացնել բոլոր հետաքրքրված անհատները և կազմակերպությունները: Առաջարկները տեղադրվելու են ԱՅՈ ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև դրանք կարող են հանրայնացվել հեղինակների կողմից:
Առաջարկները հարկավոր է ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 23-ն է, մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 25-ին: Հաղթող մասնակցին ընտրելու է ԱՅՈ-ի շտաբը:
1-ին տեղ՝ 3 միլիոն դրամ
2-րդ տեղ՝ 2 միլիոն դրամ»,- գրել է նա: