կարևոր
1480 դիտում, 1 օր առաջ - 2025-02-19 10:51
Հասարակություն

Ագրարային համալսարանի պատահական ավանդները ԱԿԲԱ ԲԱՆԿՈՒՄ

Ագրարային համալսարանի պատահական ավանդները ԱԿԲԱ ԲԱՆԿՈՒՄ

Yerkir.amներկայացրել էր տեղեկատվություն, ըստ որի, 2018-2023թթ. Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը 2022 թվականի ապրիլի 28-ից միաժամանակ զբաղեցրել է ԱԿԲԱ ԲԱՆԿԻ խորհրդի անդամի պաշտոնը: Այս երկու պաշտոնների միաժամանակյա պաշտոնավարումն անհամատեղելի է ՀՀ օրենսդրությամբ:

Yerkir.am -ին այս կապակցությամբ հայտնի դարձան մի շարք փաստեր:

Այսպես, 2022թ. ապրիլի 28-ին ԱԿԲԱ ԲԱՆԿԻ խորհրդի անդամ դարձած ռեկտոր Վարդան Ուռուտյանը լրիվ պատահականությամբ հաջորդ օրը ագրարային համալսարանի միջոցներից՝ ապրիլի 29-ին թիվ 11050019031 պայմանագրով 50 միլիոն դրամ ավանդ է ներդրել ԱԿԲԱ բանկում:

2023թ. բանկի խորհրդի անդամ ռեկտորը շարունակել է համալսարանի միջոցների ավանդադրումը ԱԿԲԱ բանկում: 2023թ. ապրիլի 10-ին թիվ 1590036278 պայմանագրով ներդրել է 125 միլիոն դրամ, իսկ հունիսի 30-ին թիվ 1590038550 պայմանագրով՝ 70 միլիոն դրամ:

Ուռուտյանի՝ ԱԿԲԱ ԲԱՆԿԻ հետ այլ առնչությունների կանդրադառնանք հաջորդիվ: