|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նիկոլաևում պայթյունի հետևանքով զոհվել է Ականազերծման կենտրոնի երեք զինծառայող։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, փետրվարի 14-ին։
Այս մասին գրում է «RBC ukraina»-ն՝ հղում անելով Ականազերծման գործողությունների ուկրաինական ականազերծման ծառայության ազգային օպերատորին՝ Ականազերծման գործողությունների կենտրոնին։
«Նիկոլաևում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը խլել է Վադիմի, Ելենայի և Եվգենիի կյանքը: Մեր գործընկերները Ականազերծման կենտրոնի զինծառայողներ են»,- ասվում է Ուկրաինայի ականազերծման ծառայության հաղորդագրության մեջ:
Ականազերծման գործողությունների կենտրոնը հաստատել է զինծառայողների մահը.
«Մեր սրտում խոր վշտով և ցավով հայտնում ենք Ականազերծման գործողությունների կենտրոնի երեք զինծառայողների ողբերգական մահվան մասին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին՝ կատարելով իրենց մարտական պարտքը հայրենիքին: Դաժան ահաբեկչական գործողության հետևանքով Ուկրաինան կորցրեց խիզախ զինվորներ»,- նշել են կենտրոնից։
Փետրվարի 14-ին Նիկոլաևում տեղի ունեցած պայթյունի ժամանակ զոհվել են Ականազերծման գործողությունների կենտրոնի երեք զինծառայողներ՝ Վադիմ Էլիսեևը, Ելենա Կլյուչնիկովան և Եվգենի Սիրիկը։