Փոխարժեքներ
20 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.72 |
EUR | ⚊ | € 412.42 |
RUB | ⚊ | ₽ 4.3881 |
GBP | ⚊ | £ 498.21 |
GEL | ⚊ | ₾ 140.83 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է անում եվրոպացի առաջնորդներին երկուշաբթի օրը Փարիզում ներկա լինել արտակարգ գագաթնաժողովին, որտեղ կքննարկվեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած մարտահրավերները, հայտնում է Politico-ն՝ հղում անելով Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկուն և աղբյուրներին։
«Ես շատ ուրախ եմ, որ նախագահ Մակրոնը մեր ղեկավարներին կանչել է Փարիզ», - մեջբերում է հրատարակությունը Սիկորսկու խոսքերը Մյունխենի անվտանգության համաժողովում, ով նշել է, որ ակնկալում է ԱՄՆ նախագահի կողմից առաջադրված մարտահրավերների շատ լուրջ քննարկում։
Երկուշաբթի օրը «արտակարգ» հանդիպում կկայանա, հայտնել են ԵՄ երկու պաշտոնյաներ։ Դեռևս պարզ չէ՝ հանդիպմանը կմասնակցեն ԵՄ բոլոր առաջնորդները, թե միայն երկրների մի փոքր խումբ, և կհրավիրվեն այլ պետությունների ղեկավարներ, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը: