|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Եվրախորհրդարանի բանաձևերը լիովին կորցրել են իրենց արժեքը։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վրաց ժողովուրդը լիովին անտարբեր է այդ բանաձևերի նկատմամբ», - հավելել է նա լրագրողների հետ զրույցում։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ վերջին բանաձևում խտրական մոտեցում կա Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում։
«Նրանք հայտարարում են, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը պետք է պահպանվի միայն իր գործակալների համար։ Անշուշտ, սա առողջ մոտեցում չէ վրաց ժողովրդի նկատմամբ։ Վրաստանի հասարակությունն արժանի է արդար վերաբերմունքի», - ընդգծել է Կոբախիձեն։