|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Մեծ քսանյակ»-ի կամ G20-ի երկրները հայտարարել են կորոնավիրուսի տարածման նկատմամբ հրատապ կարգով վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության մասին, քանի որ դրանից է անմիջականորեն կախված համաշխարհային տնտեսության վերականգնումը. ըստ Reuters-ի՝ ասվում է G20-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունում:
Նշվում է՝ գագաթնաժողովի մասնակիցները պարտավորվել են օգնել համավարակից առավել տուժած երկրներին։
«Մենք կշարունակենք ջանքեր գործադրել մարդկային կյանքերի պաշտպանության և օգնության ցուցաբերման համար։ Անհրաժեշտ է գլոբալ մակարդակով համակարգել մեր գործողություններն ու միասնական գործել։ Մենք կձգտենք աշխարհը տանել վերականգնման»,- ասվում է փաստաթղթում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ գագաթնաժողովն անցկացվել է նոյեմբերի 21-22-ը, առցանց ձևաչափով, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդի նախագահությամբ։