կարևոր
706 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-12 17:54
Աշխարհ

Ադրբեջան-Ռուսաստան. ռուսական տան փակումը՝ տագնապալի ախտանիշ

Ադրբեջան-Ռուսաստան. ռուսական տան փակումը՝ տագնապալի ախտանիշ
Փետրվարի 3-ին Ադրբեջանը պաշտոնապես նոտա է հղել ռուսական կողմին Բաքվում Ռուսական տան՝ մշակութային կենտրոնի գործունեութայն դադարեցման մասին, որը զբաղվում էր երկու երկրների միջեւ մշակութային համագործակցության զարգացման հարցերով: Այնտեղ նման քայլը բացատրել են այն բանով, որ կազմակերպությունը չի գրանցվել որպես իրավաբանական անձ, ինչով խախտել է Հանրապետության օրենսդրությունը:Ի պատասխան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բարյացակամ տոնով հայտարարել է՝ Մոսկվան Բաքվում Ռուսական տան փակումը համարում է թյուրիմացություն, որը կհաջողվի լուծել երկխոսության միջոցով:«Վավում ենք այդ կապակցությամբ: Կարծում ենք՝ դա թյուրիմացություն է, որը կհաջողվի կարգավորել երկկողմ շփումների արդյունքում», – ասել է նա՝ ընդգծելով, որ ամեն դեպքում Ռուսաստանը ծրագրում է այդ խնդիրները լուծել երկխոսության միջոցով՝ առաջնորդվելով բարի ավանդական հարաբերություններով:«Անշուշտ, մենք այդ հարցը տարբեր մակադակներով ենք դնելու մեր գործընկերների առաջ։ Եթե լինեն բարձր մակարդակի շփումներ, ապա, հավանաբար, մենք չենք բացառում՝ այդ հարցը կարող է բարձրացվել նաեւ երկու պետությունների ղեկավարների երկխոսության մեջ», - նշել Կրեմլի ներկայացուցիչը: Իսկ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հույս է հայտնել, որ Բաքվում խելամիտ լուծում կգտնեն ռուսական մշակութային կենտրոնի հարցում: Ընդ որում՝ նա պատմել է, որ Մոսկվան բազմիցս դիմել է Ադրբեջանի ԱԳՆ-ին եւ Արդարադատության նախարարությանը գրանցման հարցում օգնելու խնդրանքով, սակայն պատասխան չի ստացել: Պրիմակովի խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում երկու երկրների ԱԳՆ գծով: Միեւնույն ժամանակ, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը պատմել է՝ Բաքվում տարածքի սեփականատերը, որը վարձակալում է Ռւսական տունը, վաճառում է այն եւ առաջարկում է տեղափոխվել մեկուկես ամսվա ընթացքում:

Ցավոք, Բաքվում Ռուսական տան նկատմամբ հետապնդումը պատահական չի սկսվել։ Փետրվարի 6-ին Բաքվի Turan պարբերականը խոստովանել է. «Ադրբեջանը միտոմնավոր դադարեցնում է իր հարաբերությւնները Ռուսաստանի հետ՝ օգտագործելով 2024ի դեկտեմբերի 25-ին Գրոզնիի վրա AZAL ուղեւորատար ինքնաթիռի կործանումը՝ որպես Մոսկվայից հեռու մնալու կատալիզատոր: Որպես հարաբերությւնների վատթարացման հստակ ազդանշան՝ Բաքուն պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանի կառավարությանը Ադրբեջանի տարծքում «Ռոսսոտրուդնիչեստվո» - ի՝ ռուսական մշակութային եւ հումանիտար գործակալության գործունեությունը դադարեցնելու իր որոշման մասին»:

Հղում անելով «աղբյուրներին», պարբերականը գրում է. «Ադրբեջանի ղեկավարությունը ուժեղացնում է ազգային շահերը պաշտպանելու իր հանձնառությունը եւ ի ցույց դնում արտաքին միջամտությունը հանդուրժելու դժկամությունը՝ անկախ դրա աղբյուրից: Այս ռազմավարական դիրքորոշոմը հետեւում է մի քանի տարի առաջ ընդունված նմանատիպ որոշմանը՝ սահմանափակել ԱՄՆ USAID-ի ներկայությունը երկրում, գործողություն, որը ձեռնարկվել է նույնիսկ նախքան նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարեր գործակալությունը լուծարելու պլանների մասի»: «Ադրբեջանի կառավարությունը, – Բաքվի նման դիրքորոշումը բացատրում է Turan-ը,-նախկինի պես դժգոհ է Պուտինի արձագանքից դեկտեմբերի 25-ի ողբերգությանը: Չնայած Պուտինը ներողություն է խնդրել, սակայն ռուսկան իշխանությունների հետագա հայտարարությունները չեն բավարարել ԱԶԱԼ ինքնաթիռի կործանման մեղավորներին պատասխանատվութան ենթարկելու Բաքվի պահանջը: Ադրբեջանում քննիչները ավելի ու ավելի շատ ապացույցներ են հավաքել, այդ թվում՝ խոցված ինքնաթիռի բեկորների մեջ հայտնաբերված խորհրդային «Պանցիր» ՀՕՊ հրթիռի բեկորները՝ ի պաշտպանություն աղետին ռուսական ներգրավվածության մասին հայտարարությունների», – պնդում է պարբերականը:

Թեեւ այստեղ պետք է անմիջապես պարզաբանել, որ ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառների մասին վերջնական եզրակացությունը դեռեւս չի հրապարակվել, իսկ ««Պանցիրից» հրթիռի բեկորները դեռեւս ոչ մեկին չեն ներկայացվել: Բացի այդ, որոշ փորձագետներ կարծում են՝ ինքնաթիռը վնասվել է ուկրաինական դրոնով, որը Ռուսաստանի տարածքով թռիչքի ժամանակ փորձել է գրոհել Գրոզնիի վրա, ընդ որում՝ «ուկրինական դրոնի» մասին առաջին նման վարկածն առաջ է քաշել կառավարամետ պորտալը Haqqin.az, բայց հետո դրանից հանեց «ուկրաինական» բառը:

«Ներկայումս ադրբեջանցի պաշտոնյաները, յանուամենայնիվ, սպառնում է Turan – ը, փաստաթղթեր են պատրաստում միջազգային դատական քննության համար՝ ձգտելով Մոսկվային պատասխանատվության ենթարկել Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ ինքնաթիռի ոչնչացման եւ 38 ուղեւորների մահվան համար։ Պաշտոնական դիրքորոշումը մնում է հաստատուն. Ռուսաստանը պետք է ճանաչի իր դերը, փոխհատուցի զոհերին հասցված վնասը եւ ապահովի մեղավորների դատական հետապնդումըԱյդ պահանջի չկատարումը, զգուշացնում են ադրբեջանցի պաշտոնյաները, կհանգեցնի հետագա դիվանագիտական էսկալացիայի»:

«Երկխոսությունը մնում է տարբերակ, սակայն Մոսկվան պետք է պատասխանատվություն ստանձնի», – ասվում է արդեն ԱՊԱ պետական լրատվական գործակալության հրապարակած հայտարարության մեջ: Եթե Ռուսաստանը հրաժարվի՝ Բաքուն պատրաստ է հետագա քայլերի»:

Եվ նման գործողություններ Բաքվում արդեն ձեռնարկում են՝ փորձելով շանտաժի ենթարկել Մոսկվային: Այդ մասին է վկայում, մասնավորապես, Կիեւին սատարող ցուցադրական ակցիան – նրան որպես «մարդասիրական օգնություն» 1 մլն դոլարի հատկացումը տեղական ԶԼՄ-ներում ծավալված բուռն հակառուսական արշավի ֆոնին՝ «կայսերական նկրտումների», «Ադրբեջանի դեմ ագրեսիվ քարոզչական արշավ վարելու» եւ նույնիսկ այն բանի ֆոնին, որ Ռուսաստանը Բաքվի եւ Երեւանի հակամարտությունում գործել է Հայաստանի կողմից՝ ինտենսիվորեն զինելով նրան՝ իբր փորձելով այդ կերպ Կովկասյան տարածաշրջանը ենթարկել իր ազդեցությանը:

Այսպես, բազմաթիվ օպուսներից մեկի հեղինակը բացահայտ ոգեւորությամբ պնդում է, թե իբր Բաքվի Ռուսական տանը «դասախոսությունների, լեզվական դասընթացների եւ ցուցահանդեսների քողի տակ ձեւավորվել է ազդեցության ցանց, իսկ դիվանագիտական կարգավիճակ ունեցող նրա աշխատակիցները զբաղվել են հետախուզական տեղեկատվության հավաքագրմամբ եւ ազդեցության գործակալների հավաքագրմամբ՝ ի շահ Մոսկվայի»:

Դրա համար ոչ մի ապացույց չկա, բայց այս մշակութային հաստատության աշխատակիցներին անհեթեթորեն մեղադրում են «լրտեսության», «գործակալներ հավաքագրելու» եւ այլնի մեջ: Ինչպես չարձագանքել դրան: Սակայն ադրբեջանական ԶԼՄ-ները զինվել են ոչ միայն Ռւսական տան, այլ նաեւ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների դեմ, որոնցից մի քանիսը մի շարք հայտարարւթյուններում իսկապես պահանջել են ուշադրություն դարձնել Մոսկվայում ադրբեջանական որոշ բիզնեսի հետ կապված խնդիրներին, մասնավորապես՝ «Սադովոդ» շուկայի հետ, որը պատկանում է ծնունդով Կրասնայա Սլոբոդայից Գոդա Նիսանովին, որտեղ բազմիցս տեղի են ունեցել իրավախախտումնր եւ նույնիսկ հարձակումներ ոստիկանության վրա այնտեղ աշխատող բազմաթիվ միգրանտների, այդ թվում ՝ ապօրինի ներգաղթյալների կողմից։ Եվ արդյոք պատգամավորները, պաշտպանելով Ռուսաստանի քաղաքացիների շահերը, իրավունք չունեն պահանջել կարգուկանոն հաստատել իրենց տանը: ԱՄՆ-ում, օրինակ, բանակն այժմ օգտագործվում է երկրից ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու համար, եւ երբ Ռուսաստանում վերջապես սկսեցին խոսել կասկածելի բիզնեսին վերջ տալու մտադրության մասին, անմիջապես մեղադրանքներ հնչեցին «ազգային հալածանքների» վերաբերյալ: Սկսել են զայրանալ, որ նախկին խորհրդային հանրապետություններից ՌԴ քաղաքացիություն ստացած քաղաքաիներից պահանջել են զինվորական հաշվառման կանգնել եւ կատարել դրա հետ կապված օրենքները եւ հայտարարել, թե դա «կայսերական քաղաքականության» դրսեւորում է: Մի՞թե, դա անհեթեթություն չէ:

Ու կրկին գրում են՝ մեղադրելով Ռուսաստանին, ու այլ աբներ: media.az պորտալը պնդում էթե «հայկական կողմը զինվել է Ռուսաստանի կողմից, նրան տրամադրվել են «Իսկանդեր», «Պանցիր», «Պոլ 3Մ» եւ այլ համակարգեր՝ Ադրբեջանի դեմ օգտագործելու համար... բացի ռազմական օգնությունից, Ռուսաստանը Հայաստանին անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերել նաեւ տեղեկատվական ոլորտում: ՌԴ հիմնական հեռուստաալիքների եթերներից սոլովյովները, սկաբեեւները եւ այլ քարոզիչներ անթիվ-անհամար վիրավորանքներ ու սպառնալիքներ են հասցրել Ադրբեջանին: Այդ նույն քարոզիչները նույնիսկ Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումը մեր զինված ուժերի ուժով, մեր զինվորների արյան գնով ներկայացնում են որպես Կրեմլի բարի կամք: Հավանաբար, այդ «բարի կամքի» արդյունքում Ռուսաստանն ամեն կերպ փորձում էր խանգարել տարածքների ամբողջական ազատագրմանը: Ղարաբաղյան տարածաշրջանում իրավիճակի վերահսկողությունը պահպանելու Մոսկվայի վերջին հույսը կապված էր տարածաշրջան մտցված խաղաղապահների հետ: Կրեմլում կարծում էին, որ կարող են Ղարաբաղն օգտագործել այնպես, ինչպես Ուկրաինայի տարծքում ապօրինի ստեղծված ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն», - ագրեսիվորեն մեղադրում է Ռուսաստանին ադրբեջանական լրատվամիջոցը: Մոռանալով նույնիսկ այն մասին, որ ԼԺՀ-ն եւ ԴԺՀ-ն այսօր ամենեւին էլ «ապօրինի ստեղծված» հանրապետւթյւոններ չեն, այլ Ռուսաստանի Դաշնության շրջաններ:

Նման բան հերքելն ուղղակի անիմաստ է, քանի որ Ռուսաստանի համար եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը բարեկամ երկրներ են, որոնց ժողովուրդներին միշտ վերաբերվել են եւ շարունակում են վերաբերվել անկեղծ համակրանքով: Եթե դա այդպես չլիներ, ապա հարյուր հազարավոր մարդիկ կովկասյան պետություններից, այդ թվում՝ ոչ միայն բիզնեսում, այլեւ պետական կառույցներում կարեւոր պաշտոններ զբաղեցնող մարդիկ, չէին կարողանա հաջողությամբ ապրել եւ աշխատել Ռուսաստանում։ Այդ իսկ պատճառով ադրբեջանական լրատվամիջոցներում այսօր բարձրացված հակառուսական արշավը մեզ վշտացնում է։ Մենք պետք է աշխատենք ոչ թե մեր հարեւաններին հնարավորինս ցավ պատճառելու ուղիներ փնտրել, այլ ընդհակառկը, ձգտենք զարգացնել փոխշահավետ առեւտուր եւ բարիդրացիական հարաբերություններ, որքան էլ դա երբեմն դժվար լինի։

Սակայն որոշ մեկնաբաններ կարծում են՝ ինքնաթիռի հետ կապված միջադեպը Բաքվի համար ընդամենը պատրվակ էր Ռուսաստանից դեպի արեւմուտք իր կուրսի փոփոխությունն արդարացնելու համար: Ամերիկացի դիտորդ Garеn Hartը նշում է«հասկանալու համար, թե ինչու են Ադրբեջանում աճում հակառուսական տրամադրությունները, պետք չէ հեռու գնալ: Ռուս-իրանական ռազմավարական համաձայնագիրը Ալիեւին դրել է մի դրության մեջ, երբ նա կամ պետք է գնա Ռուսաստան-Իրան առանցքով, կամ դրա դեմ: Բայց ուր կարող է գնալ Ալիեւը եւ ինչու։ 2002 թ-ից ի վեր, երբ իսրայելական լոբբին (AIPAC) օգնեց Ադրբեջանին չեղյալ հայտարարել օրենքի 907-րդ հոդվածը («Ազատության աջակցության ակտ»), որը սահմանափակում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պետական մակարդակով օգնություն տրամադրելը, Իսրայելը դարձավ Ադրբեջանի լավագույն բարեկամը: Եվ Իսրայելը, եւ Ադրբեջանը սպառնալիք են զգում Իրանի կողմից, ուստի նրանց համագործակցությունը բնական է: Այդ ժամանակից ի վեր Բաքուն եւ (Արեւմտյան) Երուսաղեմը դարձլ են Մերձավոր գործընկերներ, հատկապես ռազմական եւ էներգետիկ համագործակցության կարեւորագույն ոլորտներում: Ադրբեջանը էներգակիրների հիմնական արտահանողն 1 Իսրայել՝ նրան մատակրարելով նավթի ներմուծման 55 տոկոսը։ Իր հերթին, Երուսաղեմը Բաքվին վաճառում է միլիարդավոր դոլարների զենք եւ ռազմական տեխնոլոգիաներ: Իսրայելական զենքը կազմել է Ադրբեջան զենքի ներմուծման 69%-ը 2016-2021-աններին: Այդ մատակարարումները ներառում էին որսիչ հրթիռների համակարգեր եւ անօդաչու թռչող սարքեր, որոնք կարեւոր դեր խաղացին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարած հաղթանակի գործում:

2016-2023-ականներին Իսրայելի ռազմակայանից Ադրբեջան զենքի արտահանմամբ իրականացվել է 92 չվերթ: Այդ թռիչքներն ավելացել են 2023թ-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումից անմիջապես առաջ: Գազայում շարունակվող պատերազմը չի խանգարել այդ համագործակցությանը։ Ադրբեջանը «Մոսադին» տրամադրել է առաջավոր բազա Իրանին հետեւելու համար եւ նույնիսկ օդանավակայան է պատրաստել, որը Իսրայելը կարող էր օգտագործել, եթե նա ծրագրում էր հարված հասցնել իրանական միջուկային զենքի օբյեկտներին:

Իսրայելի հետ նման կապերն Ալիեւին վստահություն են ներշնչել, որ նա կարող է դեմ գնալ իրանական շահերին: Հենց այդ պատճառով էլ 2025 թ-ի հունվարի 7-ին Ալիեւը հայտարարեց, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը «պետք է եւ կբացվի»: Այս միջանցքը հակասում է իրանական շահերին, եւ Իրանը մի քանի անգամ, այդ թվում՝ մի քանի օր առաջ, պաշտոնապես զգուշացրել է Ադրբեջանին Սյունիքի մարզի հարավը գրավելու եւ միջանցք ստեղծելու ցանկացած քայլիցԱյնպես որ, հարցը, թե ուր պետք է կողմնորոշվի Ալիեւը, ակնհայտ է՝ Իսրայելի ուղղությամբ: Հաշվի առնելով, որ Իսրայելը «ԱՄՆ 51-դ նահանգն է», նահանգ, որը թելադրում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում, Ալիեւի կողմնորոշումը դեպի Իսրայել նշանակում է ուղղություն դեպի ԱՄՆ՝ ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի», - եզրակացրել է ամերիկացի փորձագետը:

Դե, իսկ կուլիսների հետեւոմ, իհարկե, Լոնդոնն ու Վաշինգտոնը, որոնց համար «կարեւոր է ամրապնդել կապերը եւ Ռուսաստանի, եւ Իրանի Մերձավոր հարեւանի՝ Ադրբեջանի հետ», – գրում է National Interest պարբերականը: Դա կօգնի Ամերիկային հաղթահարել երկու հակառակորդներին, ինչպես նաեւ կխաթարի Արեւմուտքի դեմ համատեղ գործելու նրանց փորձերը»:

 

Վլադիմիր Մալիշեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի