Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին հավանություն տալու փաստը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Պեսկովն ասել է, որ դա Հայաստանի սուվերեն իրավունքն է։
«Դա Հայաստանի սուվերեն իրավունքն է։ Իհարկե, հարկավոր է, որպեսզի իրենք հայերը և մնացած բոլորը հասկանան, թե դա որքանով է փոխադարձ ցանկություն, ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիները։ Ինչպես երևում է, Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք կարծում են, որ դեպի ԵՄ կողմնորոշումը հավելյալ դիվիդենտներ կտա երկրի և ժողովրդի շահերի առումով՝ հստակություն չունենալով, թե արդյոք Եվրամիությունը հետաքրքրված է դրանով»,- ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանը շարունակում է դիվիդենտներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից, և այդ դիվիդենտներն ակնհայտ են։
Հիշեցնենք՝ այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը: Օրինագիծն ընդունվեց ՔՊ-ի 64 կողմ ձայնով։ Դեմ քվեարկեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը, իսկ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը: