Փոխարժեքներ
24 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.54 |
EUR | ⚊ | € 425.47 |
RUB | ⚊ | ₽ 4.6351 |
GBP | ⚊ | £ 508.14 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 40 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 40 ուկրաինական ԱԹՍ, 18–ը՝ Սարատովի մարզի տարածքում, 13–ը՝ Ռոստովի մարզի տարածքում, 6-ը՝ Բրյանսկի մարզի տարածքում, 2-ը՝ Վոլգոգրադի մարզի տարածքում, 1-ը՝ Բելգորոդի մարզի տարածքում», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։