|
Փոխարժեքներ
25 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է․
«Մոդան փոխվում է. անսահման պոպուլիզմն իր տեղը զիջում է վայրենի կապիտալիզմին։
Պրոգրեսիվ աճող սուտն ու հանրության մանիպուլիացիաները էլ արդյունք չեն տալիս։
Դիմակի տակից երևում է օրվա իշխանական խմբակի արդեն իրական և հրեշավոր դեմքը։
Հասանք տեղ։
Եվ ուրեմն, եկել է քաղաքացուն կեղեքելու ժամանակը։
Այլևս «մեղավոր են» հռչակվել բոլորը. աշխատող աղքատը, միայնակ կենսաթոշակառուն, անապահով ընտանիքի անդամը, փոքր բիզնեսով մի կերպ ապրող քաղաքացին, օրնիբուն աշխատող և մի կերպ գոյատևող գյուղացին, արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցը, ում թոշակն ու նվազագույն աշխատավարձը այս տարի էլ չի բարձրանում, սակայն կրկնապատկվում է շրջանառության հարկը, օտարերկրյա դրամական փոխանցումները հարկվելու են, շարունակաբար աճում են գույքահարկն ու աղբահանության վճարը, տրանսպորտի ուղևարձը, առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները։
Եվ սա դեռ սկիզբն է ...»։