|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի կինը` Աննա Հակոբյանն օրերս հայտարարեց, որ իր սկսած կրթվելը նորաձեւ է արշավի շրջանակներում կազմակերպելու են TED-Talk-եր, որոնց հրավիրելու են մասնակցելու տարբեր մարդկանց: Նշենք, որ սա ամերիկյան ֆորմատ է, որի ժամանակ բանախոսները թեմատիկ զրույցներ են վարում լսարանի հետ։ Առաջին հյուրը կլինի իր ամուսինը` Նիկոլ Փաշինյանը։
Մինչ զույգը ամերիկյան վոյաժների մեջ է, արշավի ապագա մասնակիցներին տիկնոջ աշխատակազմից հրավերներ են ուղարկվում: Փորձում են տասնյակ-հարյուրավոր մասնակիցների ներգրավել: Իսկ վարչապետի մասնակցությամբ TED-Talk–ը տեղի կունենա մարտի 15-ին, եւ, ըստ ամենայնի, զույգը կրթարշավի ֆորմատով կշարունակի ուղեղներ լվանալ, մանավանդ որ բավականին խորհրդանշական վայր են ընտրել միջոցառման համար` այն տեղի կունենա Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում»: