Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ի օրակարգում՝ ՀՀ կառավարության ներկայացրած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցն է։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ ընդդիմությունը կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ սա կբարելավի հայրենիքի պաշտպանների սոցիալական վիճակը, սա փորձ է բարելավելու վճարման համակարգը։ Մանուկյանի սակայն հավելեց՝ ատեստացիայով միայն զինված ուժերում զինծառայողների վարձատրությունը բարձրացնելու փորձերը համակարգային լուծում չեն։ Շատ կարևոր է ազային աշխատավարձի փոփոխության հարցը։ Վերջին 1-1,5 տարում շատ է քննարկվում, որ ատեստացիայով աշխատավարձ է բարձրացվում։ Այս մասին նշեց Նա նաև նշեց երեկվա պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում փոխնախարար Կարեն Բրուտյանի նշած թվերը։ «5908 զինծառայողից 2957-ի աշխատավարձը չի բարձրացել, անբավարար են ստացել։ Ոչ թե վատ զինծառայող է կամ գիտելիքն է պակաս, այլ 1000 ուրիշ պատճառ կա։ Այսինքն՝ ատեստացիան բալասանը չէ» ,-ասաց նա։
Նշենք իհարկե, որ նախարարի ներկայացրած թվերի համաձայն՝ ատեստավորմանը մասնակցել է 5783 զինծառայող։
Մանրամասն՝ տեսանյութում