|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը կարևորում է հայ համայնքի մասնակցությունը երկրի վերականգնման գործում: Այս մասին նա ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը։
Արամ Ա-ն իր հերթին նշել է, որ Աունի ընտրությամբ Լիբանանի պատմության մեջ նոր գլուխ է բացվում:
Հայոց կաթողիկոսն առանձնացրել է նախագահի երդմնակալության խոսքը՝ նշելով, որ դրանում արտացոլված է «իմաստուն և արի» վերաբերմունքը, որը հույս է ներշնչել ժողովրդին:
«Լիբանանի համար այս դժվարին ժամանակներում նախագահի ջանքերը պետք է դիտարկել որպես ազգի փրկությանն ուղղված առաքելություն», - նշել է Արամ Ա-ն:
Այնուհետև հանդիպմանը ներկաԼիբանանի խորհրդարանի պատգամավոր և Լիբանանում ՀՅԴ առաջնորդ Հակոբ Բագրատունյանն առանձնազրույց է ունեցել պետության ղեկավարի հետ: