|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՌԴ-ի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը կազդի Մերձավոր Արևելքի անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցության վրա։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Անկասկած, կազդի, որովհետև և՛ Իրանն է տարածաշրջանում ուժեղ և ազդեցիկ երկիր, և՛ Ռուսաստանն է մեծ և ուժեղ երկիր։ Ուստի բնական է, որ մենք Ռուսաստանի հետ կենտրոնացրել ենք և կկենտրոնացնենք մեր բոլոր հնարավորությունները տարածաշրջանում կայունություն և անվտանգություն պահպանելու համար», - ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Արևմտյան Ասիայում գտնվող արտատարածաշրջանային ուժերն իրենց համարում են անվտանգության պատասխանատու, բայց հենց նրանք են ապակայունացման պատճառ դարձել, քանի որ գործում են իրենց օգտին և չեն մտածում, թե ինչն է օգտակար տարածաշրջանի համար:
«Այնպես որ այս համաձայնագրում շոշափվում են նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են աշխարհի միաբևեռության դեմ պայքարը, բազմաբևեռության պաշտպանությունը, համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում», - նշել Է դիվանագետը: