|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ։ Իշխող ուժի պարագլխի քաղաքական շահն ակնհայտ է՝ իր գլուխն ազատել 44-օրյա ողբերգական պատերազմի համար պատասխանատվությունից։ Այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ու հավելել.
«Ինչ վերաբերում է «տարբերակված մոտեցման» չափանիշին, ապա այն նույնպես ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան»։
Նշենք, որ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է երկու ամսով:
Հիշեցնենք՝ հունվարի 4-ի առավոտյան ձերբակալել են ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին։ Պաշտպանական խումբը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: