|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Պաշտպանության նախարարության մուտքի դուռը կոտրեցին անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նրանք ՊՆ շենքի առջև էին այսօր վաղ առավոտից և նաև երեկ ամբողջ օրը։ Մի պահ իրավիճակը լարվեց եւ անհետ կորածների հարազատները կոտրեցին դուռն ու մտան նախարարության տարածք:
Հարազատներին առավել ևս մտահոգել են տեսանյութերը, որոնց համաձայն կան գերեվարված հայ նոր զինծառայողներ։ Նրանք պնդեցին, որ այսօր կմնան նախարարությունում այնքան, մինչև չձեռնարկվեն գործուն քայլեր՝ իրենց որդիների հայտնաբերման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են ևս 100-160 գերեվարված հայ զինծառայողի մասին լուսանկարներ և տեսանյութեր։ Նաև հայտնել են, որ նրանցից 11-ին արդեն սպանել են։ ՀՀ ՊՆ-ի արձագանքը անորոշ է։ Մինչդեռ Շիրակի մարզի բնակավայրերի շատ բնակիչներ հայտարարում են, որ գերեվարվածները իրենց հարազատներն են և Շիրակի մարզպետարանի առջև բողոքի ակցիա են անցկացնում:
Մանրամասն՝ տեսանյութում․