Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ձեւաչափով կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը հայ գործընկեր արաբաթի հետ: Հիշեցնենք՝ վերջին անգամ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները հանդիպել են 2024 թ-ի հուլիսին Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Մեկնաբանելով ներկայիս հանդիպման արդյունքները՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը հայտարարել է՝ Բլինկենը «նշել է կայուն խաղղության ճանապարհին երկու կողմերի ձեռք բերած առաջընթացը», ընդգծել է խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում հետագա առաջխաղացման կարեւորությունը, որը, նրա խոսքով, «տարածաշրջանին կապահովի երկարաժամկետ կայունություն եւ բարգավաճում»: Այս կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է՝ «կողմերը պայմանավորվել են հնարավորինս սեղմ ժամկետներում լրացուցիչ ջանքեր գործադրել խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձյնագրի կնքման համար»: Արդյո՞ք սա նշանակում է, որ Բլինկենը առաջ է մղում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների անձնական հանդիպման կազմակերպման գործում որպես միջնորդ հանդես գալու սցենարը: Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Եթե Երեւանն ու Բաքուն պայմանավորվեին նման հանդիպում կազմակերպելու մասին, ապա Նյու Յորքի բանակցությունների արդյունքներով ԱՄՆ-Ադրբեջան-Հայաստան «եռյակի» կողմից մեկնաբանություններն այլ քաղաքական խմբագրմամբ եւ տոնայնությամբ կկառուցվեին։ Բայց դրանք սովորական են՝ զուսպ: Բացի այդ, Բլինկենը, խոսելով «կայուն խաղաղութայն» ճանապարհին երկու կողմերի գրանցած առաջընթացի մասին, փորձում է նախանշել, առաջին հերթին, ԱՄՆ-ի դերն այդ գործընթացում։ Խոսքն այն մասին է, որ հաշտության պայմանագրի նախագծում կողմերի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել «19 կետերից 16-ի շուրջ»։ Սակայն մնացած երեք կետերը, որոնց շուրջ պահպանվում են դիրքորոշումների անհամապատասխանությունները, Բաքուն համարում է «առանցքային»։
Փաշինյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում, եւս մեկ անգամ վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղությունը «կրճատված տարբերակով» ստորագրելու պատրաստկամությունը: Նրա խոսքով՝ «գոյություն չունի խաղաղության համաձայնագիր, որը միանգամից կլուծեր բոլոր հարցերը»: Նույնիսկ պայմանագրի ստորագրումից հետո երկրները կարող են շարունակել նոր համաձայնագրեր կնքել եւ լրացուցիչ պայմանավովածություններ ձեռք բերել։ Ավելին, դա հավելել է․ «եթե խաղաղության պայմանագիրը հակասի Հայաստանի Սահմանադրությանը, ապա Երեւանը պետք է փոխի Սահմանադրությունը հանուն խաղաղության», - նշել է քաղաքագետը:
Սակայն Բաքվին, ըստ նրա, Երեւանի կողմից գործողությունների նման սցենարը ձեռնտու չէ աշխարհաքաղաքական եւ ներքին հայկական քաղաքական նկատառումներով: Այդ կապակցությամբ Փաշինյանը որոշել է միջնորդական «խաղի» մեջ մտցնել անգամ Թուրքիայի նախագահին, ով հայտնել է․ «Երեւանը դիմել է Անկարային՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորգրմանն աջակցելու խնդրանքով»։
«Ըստ որոշ տեղեկությունների՝ Փաշինյանն առաջարկել է «Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացման հարցում որոշակի զիջումներ»՝ ցույց տալով, որ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը թուլացել են, եւ որ այժմ առանցքային խաղացող է դառնում Թուրքիան։ Սակայն Էրդողանը պատասխանել է՝ թուրքական «սպասումներն այն են, որ աստիճանաբար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրները կլուծվեն, քանի որ երկու կողմերն էլ ձգտում են խաղաղոթյան»: Ուստի, առայժմ Բլինկենի բոլոր անձնական ջանքերը՝ լուծելու հայ-ադրբեջանական խնդիրները, զրոյանում են», - պարզաբանել է Տարասովը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ մյուս կողմից հայտնի չէ, թե Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների հերթական փուլի մոսկովյան միջնորդական հարթակը երբ կաշխատի եւ կաշխատի՞ արդյոք այն իրավիճակում, երբ փոխվում է ողջ Անդրկովկասի աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի